Կարիերայի աճի հնարավորություն՝ հաշվապահական մասնագիտություն ունեցող և ոչ մասնագետ անձանց համար։
Մեր գրասենյակը հրավիրում է բոլորին մասնակցելու հաշվապահության խորացված դասընթացներին, որոնք կօգնեն ձեզ ձեռք բերել նոր գիտելիքներ և զարգացնել ձեր հմտությունները:
Ի՞նչ եք սովորելու:
Հաշվապահության հիմնական սկզբունքները
Արդի հարկային օրենսդրության և հաշվետվությունների պատրաստում
Փաստաթղթերի ավտոմատացում և թվային գործիքների կիրառություն
Հաշվետվությունների վերլուծություն և ֆինանսական պլանավորում
Ու՞մ համար է այս դասընթացը:
Սա հիանալի հնարավորություն է թե՛ սկսնակների, թե՛ փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց հմտությունները և արդիականացնել գիտելիքները:
Ի՞նչ արդյունքների կհասնեք։
Դասընթացների ավարտից հետո դուք կունենաք անհրաժեշտ գիտելիքներ և վստահություն՝ աշխատելու հաշվապահական ոլորտում, իրականացնելու բարդ հաշվապահական գործողություններ և ապահովելու ընկերության ֆինանսական կայունությունը:
Մասնակցության ավարտին տրվում է հավաստագիր:
Ամսաթիվ: Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 30-ից
Վայրը: Հակոբ Հակոբյան 2
Գրանցվեք այսօր և կատարեք Ձեր առաջին քայլը դեպի հաջողված կարիերա:
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc