Հիշեցում

2024-06-29

‼Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ
Հարգելի՛ հտևորդներ,
Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ 2024թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում կանխիկի հերթական սահմանափակումները՝ մասնավորապես․
????ՀՀ բոոր բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից աշխատավարձներ պետք է վճարվեն անկանխիկ եղանակով։
????ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով։
????ՀՀ բոոր բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարները պետք է ընդունվեն անկանխիկ ձևով:
????ՀՀ բոոր բնակավայրերում գործունեություն իրականացնող ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարները պետք է ընդունվեն անկանխիկ ձևով:
Հարգանքներով՝
Սեյֆ ինվեսթ ՍՊԸ
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
????ք․Երևան,Թումանյան 1

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2025-10-07

❗❗❗Հարգելիներս,
????Անհատական եկամուտների հայտարարագրի գործընթացը կարելի է ասել տապալվեց/ձախողվեց, (շուտով կլինի նախագիծը) և ես դա չեմ համարում հաղթանակ:
???? Օրվա իշխանության չլսող ձեռագիրը կրկնվեց. գրեթե 2 տարի առաջ առաջարկել եմ պարզեցնել ձևաչափը և իրական մոդել ներդնել, ներկայացրել եմ 3 գրավոր առաջարկ, բայց չլսեցին, և միայն հիմա որոշեցին որոշ չափով պարզեցնել:
▫️Օրենքի ընդունման ժամանակ ասել եմ, որ որոշ լավ բան կա, բայց Հայաստանի համար սա դեռ վաղ է: Այս գործընթացում տեսնում ենք նաև պետական ռեսուրսների ահռելի վատնում՝ սեմինարներ, հետ վերադարձված գումարներ, այլ ծախսեր, որոնց արդյունքը կասկածելի է:
????Հարց է՝ ով է պատասխանատուն մեր ռեսուրսների վատնման համար: Չէ որ դեռ օրենքի նախագծի ժամանակ բարձրաձայնեցի՝ դեռ վաղ է, բայց չլսեցին։
Ընդունումից հետո օգնության ձեռք մեկնեցի առաջարկներով, բայց դա նույնպես չընդունվեց:
❗Այսպես, կրկնվող սխալներն ու ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը շարունակում են մնալ մեր իրականությունը, իսկ պատասխանատվությունը՝ ոչ ոքի ձեռքում:
Սերգեյ Ս. Խաչատրյանի էջից
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

SAFE Invest 2025-10-06

<<???? Տարածքային անհավասարությունը` Հայաստանի գլխավոր տնտեսական հիվանդությունը.
???? Հայաստանում գրանցված աշխատողների ավելի քան 80%-ը կենտրոնացած է Երևանում, իսկ մնացած մոտ 20%-ը բաժանված է բոլոր մարզերի միջև։
???? Հարկային մուտքերի ավելի քան 80%-ը նույնպես գալիս է մայրաքաղաքից։ Մի քանի հազար խոշոր հարկ վճարողներ՝ ընդամենը մոտ 1% ընդհանուր հարկատուների, ապահովում են երկրի հարկային մուտքերի 80%-ից ավելին։
⚠️ Սա վկայում է Երևանի և մարզերի միջև խորացող տարածքային անհավասարության մասին, որը մղում է երիտասարդներին ու մասնագետներին արտագաղթել՝ դեպի Երևան կամ արտերկիր։
???? ???? ????️ Մարզերում աշխատատեղերը գրավիչ չեն, քանի դեռ բացակայում են բավարար զարգացման ենթակառուցվածքներ՝
???? Կրթություն՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մասնագիտական և տեխնոլոգիական ուսումնարաններ
???? Առողջապահություն՝ բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ, դեղատներ
????️ Տրանսպորտ և ճանապարհներ՝ բարեկարգ ցանց, ապահով հանրային տրանսպորտ
⚽ Խաղ և սպորտ՝ մարզադպրոցներ, ֆիթնես, ժամանցային կենտրոններ
???? Կենցաղային և մշակութային ծառայություններ՝ գրադարաններ, մշակութային կենտրոններ, առևտրային օբյեկտներ
✅ Առանց ենթակառուցվածքների ոչ մի բիզնես մարզում չի կարող ապահովել երկարաժամկետ զարգացում կամ նպաստել Երևանի բեռնաթափմանը։
???? Եզրակացությունը պարզ է․ պետք է ձևավորել զարգացման հավասար պայմաններ բոլոր մարզերում, այլապես անհավասարությունը և արտագաղթը շարունակվելու են։>>

SAFE Invest 2025-10-04

Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության երեխայի և մերձավոր ազգականներից՝ երեխայի տատու, պապու, եղբոր (այդ թվում՝ խորթ), քրոջ (այդ թվում՝ խորթ), ծնողի քրոջ կամ եղբոր, հետ տեսակցությունների խոչընդոտելու համար, որն այս պահին բացակայում է՝ անհավասար պաշտպանության ներքո վերցնելով երեխայի տարբեր մերձավոր ազգականներին, մասնավորապես՝ տարանջատում դնելով երեխայի տատու, պապու, քրոջ և եղբոր նկատմամբ մի կողմից, և երեխայի հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր և մորաքրոջ նկատմամբ՝ մյուս կողմից, այն դեպքում՝ երբ գործնականում հենց այդ անձինք են շատ հաճախ կապ պահում երեխայի հետ՝ առավել ևս ծնողներից որևէ մեկի բացակայության պայմաններում։ Այսինքն, ներկայացված Նախագծով հավասար երաշխիքներ կսահմանվեն երեխայի և մերձավոր այլ ազգականների հետ շփման առնչությամբ, կհստակեցվի Օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով «մերձավոր ազգական» հասկացությունը, կբացառվեն տարընթերցումները և կվերանա օրենսդրական բացը:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև քրեական պատասխանատվություն երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելու համար՝ ապահովելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում ուղղակի ամրագրված նորմը:
Նախագծով սահմանվել է նաև առցանց սեռական բռնության կամ շահագործման և արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի կիրառմամբ երեխաների վտանգման դեպքերին համապատասխան կարգավորումներ:
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2