Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որը նպատակ ունի արդիականացնել Հայաստանի վճարահաշվարկային համակարգը՝ ներդնելով միջազգային առաջադեմ լուծումներ։
Ի՞նչ առավելություններ կստանան բիզնեսն ու քաղաքացիները.
Նոր և մատչելի վճարային գործիքներ. Հնարավոր կլինի վճարումներ կատարել անմիջապես հաշվից՝ առանց ավելորդ միջնորդների և բարդ ընթացակարգերի։
Հաշիվների կառավարում մեկ հարթակից. Հնարավորություն կստեղծվի մեկ հավելվածում տեսնել և կառավարել տարբեր բանկերում առկա հաշիվների տվյալները։
Մրցակցություն և նորարարություն. Ֆինտեխ ընկերությունների և բանկերի համագործակցությունը կդառնա ավելի ճկուն, ինչը կխթանի անկանխիկ վճարումների աճն ու նոր բիզնես-մոդելների ստեղծումը։
Անվտանգության բարձր մակարդակ. Կենտրոնական բանկի կողմից սահմանվում են կիբերանվտանգության և տվյալների պաշտպանության խիստ ստանդարտներ։
Ֆինանսական ոլորտի արագ փոփոխություններին համընթաց քայլելու, ինչպես նաև ձեր ընկերության ֆինանսներն ու հաշվապահությունը գրագետ կառավարելու համար «Սեյֆ Ինվեսթ»-ի թիմը միշտ ձեր կողքին է։
«Սեյֆ Ինվեսթ»՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը։
Մանրամասների կամ համագործակցության համար կապվեք մեզ հետ.
098 22 11 62 | 010 52 38 49
ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
Telegram: t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝