Իրազեկում Նորություն օնլայն հարթակներով ապրանք վաճառողների համար

2026-10-14

ՀՀ կառավարությունը սահմանել է էլեկտրոնային առևտրի հարթակների (մարքեթփլեյսների) կողմից հարկային մարմնին տեղեկատվության տրամադրման նոր կարգ, որն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։

???? Ի՞նչ է սա նշանակում բիզնեսի համար.

Տվյալների փոխանցում. Եթե ՀՀ-ից ապրանքներ եք վաճառում և արտահանում ԵԱՏՄ երկրների ֆիզիկական անձանց (օրինակ՝ Wildberries, Ozon և այլ հարթակներով), օնլայն հարթակները պարտավոր են ամսական կտրվածքով վաճառքների, գների, առաքումների և վերադարձների մասին մանրամասն տվյալներ փոխանցել ՊԵԿ-ին։

Հասանելիություն ձեր հարկային էջում. Տվյալները ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ՊԵԿ-ն այն հասանելի կդարձնի վաճառողի անձնական էջում, ինչը կօգնի ճշգրիտ ձևակերպել հաշվետվությունները։

Թափանցիկություն. Էլեկտրոնային արտահանման շրջանառությունը դառնում է առավել վերահսկելի և թափանցիկ։

Եթե զբաղվում եք էլեկտրոնային առևտրով և ցանկանում եք խուսափել հարկային անճշտություններից ու ռիսկերից, «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետները կօգնեն ձեզ ճիշտ կազմակերպել հաշվապահական և հարկային հաշվառումը։

«Սեյֆ Ինվեսթ»՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը։
Մանրամասների կամ համագործակցության համար կապվեք մեզ հետ.
???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc