Հիշեցում․ 2025 թ․ եկամուտների տարեկան հայտարարագրման վերջնաժամկետը մոտ

2026-10-07

Եթե հանդիսանում եք հայտարարատու, հիշեցնում ենք, որ 2025 թվականի եկամուտների տարեկան պարզեցված հայտարարագիրը պետք է ներկայացնել մինչև 2026 թ. նոյեմբերի 1-ը ներառյալ։

Ի՞նչ է կարևոր իմանալ․

???? Նախալրացված տվյալներ․ Համակարգում տվյալների մեծ մասն արդեն իսկ նախալրացվում է ՊԵԿ-ի շտեմարանների հիման վրա։ Անհրաժեշտ է միայն մուտք գործել, ուշադիր ստուգել և խմբագրել/լրացնել, եթե կան բացակայող կամ անճիշտ տվյալներ։

???? Եթե ամեն ինչ ճիշտ է․ Եթե լրացուցիչ տվյալներ չունեք և առկա թվերը ճշգրիտ են, առանձին քայլ անելու կարիք չկա․ նախալրացված հայտարարագիրը վերջնաժամկետի ավարտից հետո ինքնաշխատ կհամարվի ընդունված։

???? Ուշադրություն սոցիալական ծախսերին․ Եթե ցանկանում եք օգտվել եկամտային հարկի վերադարձից (սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ առողջապահություն, կրթություն և այլն), ապա հայտարարագիրը պարտադիր պետք է հաստատել և ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ։

Եկամուտների հայտարարագրման, տվյալների ճշգրտման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացում դժվարությունների դեպքում դիմե՛ք մեր մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49

???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

???? https://safeinvest.am

???? Telegram: t.me/safeinvestacc

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc