1925 թվականին Վիկտոր Լուստիգը թերթերում կարդում է, որ Էյֆելյան աշտարակի պահպանումը Փարիզի համար դարձել է չափազանց թանկ հաճույք։ Եվ նա որոշում է կազմակերպել պատմության ամենահանդուգն աֆյորան։
Սխեման պարզ էր, բայց հաշվարկված․
Լուստիգը կեղծում է նախարարության պաշտոնական ձևաթղթեր, ներկայանում որպես գլխավոր տնօրենի տեղակալ և մետաղի ջարդոնի խոշորագույն գործարարներին հրավիրում փակ հանդիպման։ Պայմանը մեկն էր՝ «խիստ գաղտնիություն», իբր հանրային աղմուկից խուսափելու համար։
Գործարար Անդրե Պուասոնը, հավատալով պաշտոնական տեսքով թղթերին ու հեղինակավոր կերպարին, վճարում է ոչ միայն աշտարակի «երկաթի արժեքը», այլև խոշոր կաշառք՝ գործարքը հաղթելու համար։
Լուստիգը գումարով անհետանում է Ավստրիա։ Իսկ գնորդն ամոթից նույնիսկ ոստիկանություն չի դիմում։
Ո՞րն է բիզնես դասը․
Գործարքի կնիքը, շքեղ գրասենյակը կամ վստահելի թվացող փաստաթուղթը դեռ չեն երաշխավորում, որ առաջարկը լեգիտիմ է։
Ցանկացած խոշոր ներդրումից կամ գնումից առաջ անհրաժեշտ է խորքային ստուգում ՝ գործընկերոջ իսկության, լիազորությունների և իրավական ռիսկերի գնահատում։
«Սեյֆ Ինվեսթ»-ը ձեր բիզնեսի հուսալի վահանն է։ Մենք օգնում ենք ապահովագրել ձեր գործարքները ֆինանսական և իրավական թաքնված ռիսկերից՝ բարձրացնելով ձեր բիզնեսի իրական արժեքը։
Երևան, Թումանյան 1 | Հ․ Հակոբյան 2
098 22 11 62 | 010 52 38 49
safeinvest.am |
t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝