Նախատեսվում են հարկային օրենսդրության փոփոխություններ, որոնք կպարզեցնեն ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ կազմակերպությունների միջև իրականացվող գործարքների հաշվառման գործընթացները։
Առևտրով զբաղվողների համար՝ ՀԴՄ
Հաճախորդի կողմից կտրոնով գնված ապրանքը վերադարձնելու դեպքում նախատեսվում է կիրառել հատուկ ՀԴՄ վերադարձի կտրոն, ինչը կպարզեցնի ապրանքի վերադարձի ձևակերպման գործընթացը։
B2B գործարքների համար՝ հարկային հաշիվներ
Եթե հարկային հաշվում սխալ է հայտնաբերվել և այն չեղարկվել է, նախատեսվում է հնարավորություն՝ դուրս գրելու նոր հարկային հաշիվ՝ նշելով նախորդ հաշվի համարը։
Այս դեպքում մատակարարման ամսաթիվը կհամարվի սկզբնական հաշվի ամսաթիվը, ինչը կկանխի ամսաթվերի և ԱԱՀ-ի հաշվանցման հետ կապված խնդիրները։
Նշում․ փոփոխությունները նախատեսվում է կիրառել 2027 թվականից։
Հետևեք օրենսդրական փոփոխություններին և բիզնեսի համար կարևոր նորություններին՝ «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ-ի հետ։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ — մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը։
098 22 11 62 | 010 52 38 49
ք․ Երևան, Թումանյան 1 | Հ․ Հակոբյան 2
safeinvest.am
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝