Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և հետևորդներ,
«Safe Invest» ընկերության տնօրեն՝ Սերգեյ Ս. Խաչատրյանի և մեր ողջ թիմի անունից ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա՝ Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։
Անկախությունը մեր պետականության և ազգային արժանապատվության բարձրագույն արժեքն է, որը պահանջում է ամենօրյա աշխատանք, նվիրում և միասնականություն: Մենք՝ որպես գործարար համայնքի ներկայացուցիչներ, քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի անկախությունն ու անվտանգությունն ամրապնդվում են նաև կայուն և զարգացող տնտեսությամբ:
«Safe Invest»-ում մեր առաքելությունն է մեր աշխատանքով և նոր ներդրումային նախագծերով շարունակել մեր նպաստը բերել Հայաստանի տնտեսական հզորացմանն ու բարգավաճմանը։
Թող մեր երկրում միշտ տիրի խաղաղություն, իսկ յուրաքանչյուրիս աշխատանքը ծառայի ի նպաստ մեր հայրենիքի լուսավոր ապագայի։
Աստված պահապան մեր երկրին և ժողովրդին։
Հարգանքով՝
Սերգեյ Խաչատրյան
«Safe Invest» ընկերության տնօրեն
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝