Օրենսդրական նախագիծ․ Գույքահարկի արտոնություն՝ բեռնատարներով համակցված փոխադրումներ իրականացնողների համար
Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագծերի փաթեթ («Տրանսպորտի մասին» օրենքում և Հարկային օրենսգրքում փոփոխություններ), որով նախատեսվում է խթանել համակցված (մուլտիմոդալ) բեռնափոխադրումները։
Ի՞նչ է առաջարկվում նախագծով
Համակցված փոխադրման սահմանում․ Կանոնակարգվում են այն փոխադրումները, որոնց մի հատվածն իրականացվում է ավտոտրանսպորտով, իսկ հիմնական մասը (առնվազն 100 կմ)՝ երկաթուղային կամ ջրային ճանապարհով։
Գույքահարկի նվազեցում մինչև 100%․ Նախատեսվում է, որ բեռնատար ավտոտրանսպորտի գույքահարկը կնվազեցվի 1 տոկոսային կետով՝ յուրաքանչյուր համակցված փոխադրման համար (առավելագույնը՝ մինչև 100%):
Փաստաթղթավորում և հաշվառում․ Սահմանվում են բեռնագրերի (CMR) նշումների և նոր էլեկտրոնային համակարգի միջոցով արտոնությունից օգտվելու հիմնավորման կարգը։
Ուշադրություն․ կարգավորումները դեռևս ունեն նախագծի կարգավիճակ և ուժի մեջ կմտնեն օրենքների պաշտոնական ընդունումից և համապատասխան էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
Մենք շարունակում ենք հետևել բիզնեսին վերաբերող բոլոր օրենսդրական նախաձեռնություններին՝ ձեզ առաջինը տեղեկացնելու և աջակցելու համար։
Կապ մեզ հետ՝
• 098 22 11 62
• 010 52 38 49
Հասցեներ՝
• ք․ Երևան, Թումանյան 1
• ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
Վեբկայք: https://safeinvest.am
Telegram: t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝