Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված «սոցիալական ծախսերի» շրջանակը:
Ի՞նչ է սա նշանակում
Եթե նախկինում քաղաքացիները կարող էին իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ միայն կրթության և առողջապահության գծով կատարված ծախսերի մի մասը, ապա նոր նախագծով հնարավորություն է ստեղծվում եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ (ֆինանսավորում) կատարել՝
Հասարակական կազմակերպություններին (ՀԿ-ներ)
Լրատվամիջոցներին (իրավաբանական անձանց և ԱՁ-ներին)
Կուսակցություններին
Այս փոփոխությունը նպատակ ունի խթանելու անկախ կառույցների, քաղաքացիական հասարակության և ազատ խոսքի զարգացումը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե որ կառույցներին ուղղել իրենց հարկերի մի մասը:
Նշված կառույցների շրջանակը, չափանիշներն ու տեղեկությունների հրապարակման կարգը առաջիկայում կսահմանվի Կառավարության կողմից։
Եղե՛ք տեղեկացված և ճիշտ կառավարեք Ձեր ֆինանսներն ու հարկերը: Հարցերի և պրոֆեսիոնալ հաշվապահական ու հարկային խորհրդատվության համար կարող եք դիմել մեր թիմին։
—
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
098 22 11 62 | 010 52 38 49
ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
Telegram: t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝