ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների՝ շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցման կարգը, որի նախաձեռնությունը եղել է մեր ընկերության կողմից։
Նոր կարգավորումների համաձայն՝ ապրանքների շրջանառության մասնակիցները պետք է ապահովեն դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմին։
Տեղեկատվության փոխանցումը նախատեսված է իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան համակարգերի և գործիքների միջոցով։
Առանձնահատուկ կարգավորումներ են սահմանված մանրածախ առևտրի, հանրային սննդի ծառայությունների և ապրանքների իրացման այլ դեպքերի համար։
Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան դեպքերում փոխանցվում է ՀԴՄ-ի, «e-Mark Receipt» ծրագրի կամ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։
https://www.src.am/.../Irazekum%20382_6a955a0265c78.pdf...
Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
098 22 11 62 | 010 52 38 49
ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
Telegram: t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝