Պետությունը պատրաստվում է սուբսիդավորել օդային բեռնափոխադրումները. նոր

2026-09-06

Պետությունը պատրաստվում է սուբսիդավորել օդային բեռնափոխադրումները. նոր հնարավորություն արտահանողների և ավիաընկերությունների համար ✈️????

ՀՀ կառավարության նոր որոշման նախագծով նախատեսվում է պետական ֆինանսական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացնեն հայկական արտադրանքի օդային փոխադրումներ դեպի նոր ուղղություններ:

Ի՞նչ է նախատեսում ծրագիրը.

???? 50% փոխհատուցում ավիավառելիքի համար. Պետությունը կփոխհատուցի օդանավերի լիցքավորման վառելիքի ծախսի կեսը (հաշվարկային առավելագույն գինը՝ մինչև 550,000 դրամ մեկ տոննայի համար):
???? Աջակցության տևողությունը. Յուրաքանչյուր նոր ուղղության համար սուբսիդիան կգործի առաջին չվերթից սկսած 24 ամիս շարունակ:
???? Ժամկետներ. Ծրագրից օգտվելու հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ չվերթերը մեկնարկեն մինչև 2027 թ. ավարտը:

Հիմնական պայմանները շահառուների համար.

• Փոխադրվող բեռի ընդհանուր ծավալի առնվազն 70%-ը պետք է լինի ՀՀ ծագման արտադրանք:
• Ամառային և ձմեռային սեզոններում ընկերությունը պետք է ապահովի հանրագումարային առնվազն 20 չվերթ:

Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա հայ արտադրողներին դուրս գալ նոր միջազգային շուկաներ՝ էականորեն կրճատելով լոգիստիկ ծախսերը և առաքման ժամկետները:

Հետևե՛ք օրենսդրական և բիզնես նորություններին մեզ հետ:

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62
???? 010 52 38 49
???? Հասցեներ՝
• ք․ Երևան, Թումանյան 1
• ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? Վեբկայք: https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc