Կարևոր փոփոխություն ջերմատնային տնտեսություն ունեցողների և ներդրողների համար
ՀՀ կառավարության նոր որոշմամբ երկարաձգվել են ջերմատնային տնտեսությունների զարգացման պետական աջակցության ծրագրի ժամկետները։
Ի՞նչ է փոխվել.
Ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների կատարման/ներդրումային ժամկետը նախկին 1.5 տարվա (18 ամիս) փոխարեն դարձել է 2 տարի (24 ամիս)։
Ջերմոց կառուցող կամ արդիականացնող տնտեսվարողներին տրվում է լրացուցիչ 6 ամիս՝ շինմոնտաժային, տեխնիկական և գործարկման բոլոր փուլերը հանգիստ ավարտին հասցնելու համար։
Լրացուցիչ ժամանակը հնարավորություն է տալիս խուսափել ժամկետանց ռիսկերից և անխոչընդոտ օգտվել պետական փոխհատուցման կամ արտոնյալ ֆինանսավորման գործիքներից։
Պետական աջակցության ծրագրերի փաստաթղթավորման, հաշվապահական և հարկային խորհրդատվության հարցերում ձեզ կօգնի Safe Invest-ի փորձառու թիմը։
Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար․
098 22 11 62
010 52 38 49
Telegram: t.me/safeinvestacc
safeinvest.am | safeinvest.ac
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝