2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել «Գովազդի մասին» օրենքի նոր փոփոխությունները, որոնք սահմանում են նոր պահանջներ բոլոր գովազդատուների և տնտեսավարողների համար։
Ահա օրենսդրական առանցքային նորամուծությունները․
Գովազդի հավաստիության ապացուցում․ Գովազդում ներկայացված ցանկացած տվյալի (գնի, որակի, քանակի, զեղչի) ճշգրտությունն ապացուցելու պարտականությունն այսուհետ կրում է գովազդատուն։
Մոլորեցնող գովազդի արգելք․ Անբարեխիղճ է համարվում այն գովազդը, որը նույնիսկ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման եղանակով կարող է թյուր տպավորություն ստեղծել ապրանքի կամ ծառայության բնութագրերի վերաբերյալ։
Համեմատական գովազդի թույլատրելիություն․ Մրցակցի կամ նրա ապրանքի հետ համեմատությունը թույլատրվում է բացառապես օբյեկտիվ, ստուգման ենթակա հատկանիշների հիման վրա և մրցակցին չվարկաբեկելու պայմանով։
Օրենսդրական փաթեթով սահմանված այլ մանրամասների և Ձեր բիզնեսի գովազդային նյութերը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար կարող եք դիմել Safe Invest-ի մասնագետներին։
Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար․
098 22 11 62
010 52 38 49
Telegram: t.me/safeinvestacc
safeinvest.am | safeinvest.ac
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝