ԻՐԱԶԵԿՈՒՄ | Փոփոխություններ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգում
Տեղեկացնում ենք, որ նախատեսվում են փոփոխություններ ՀՀ կառավարության 2021թ. հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման մեջ, որոնք վերաբերում են «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների եզրակացությունների տրամադրմանը։
Ո՞րն է փոփոխության էությունը.
Գործող կարգով՝ ԱՏԳ ԱԱ 01-24 խմբերի ապրանքների (սննդամթերք, խմիչք, ծխախոտ և այլն) ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացություն է տալիս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ):
Սակայն, քանի որ 24-րդ խմբում ընդգրկված ծխախոտը չի հանդիսանում ՍԱՏՄ-ի վերահսկողության ենթակա ապրանք, վերջինս իրավասու չէ որոշելու դրա ոչնչացման եղանակը։
Ի՞նչ է սա նշանակում բիզնեսի համար.
Նախագծով շտկվում է այս օրենսդրական հակասությունը, ինչը թույլ կտա ծխախոտի և ՍԱՏՄ տիրույթից դուրս գտնվող այլ ապրանքների ոչնչացման գործընթացն իրականացնել առանց անհարկի վարչարարական խոչընդոտների և իրավասությունների հստակեցմամբ։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ — Ձեր հուսալի գործընկերը հարկային և հաշվապահական ոլորտում:
Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է աջակցել Ձեզ մաքսային, հարկային և օրենսդրական ցանկացած փոփոխության արագ հարմարվելու հարցում։
Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար.
098 22 11 62
010 52 38 49
safeinvest.am
safeinvest.ac
ք. Երևան, Թումանյան 1
ք. Երևան, Հ. Հակոբյան 2
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝