ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ | ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ
Հարգելի՛ գործընկերներ և արտահանողներ,
ՀՀ Կառավարության N 1104-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքների արտահանման աջակցության ծրագրում։
Եթե զբաղվում եք տեղական արտադրանքի արտահանմամբ, ապա 2026թ. օգոստոսի 1-ից պետությունը տրամադրում է էական ֆինանսական փոխհատուցումներ յուրաքանչյուր կիլոգրամի կամ լիտրի համար․
Թարմ մրգեր և հատապտուղներ
Կեռաս՝ 300 ՀՀ դրամ/կգ (մինչև օգոստոսի 15-ը)
Սալոր, դեղձ, նեկտարին, թուզ, ազնվամորի, մոշ, հոն՝ 200 ՀՀ դրամ/կգ
Խնձոր, տանձ, խաղող՝ 150 ՀՀ դրամ/կգ
Խմիչքներ և ջուր
Հայկական բրենդի / կոնյակ (շշալցված)՝ 830 ՀՀ դրամ / 1 բացարձակ լիտր
Խաղողի գինի (շշալցված)՝ 350 ՀՀ դրամ/լիտր
Պտղահատապտղային գինի (շշալցված)՝ 200 ՀՀ դրամ/լիտր
Բնական հանքային ջուր՝ 75 - 150 ՀՀ դրամ/լիտր (կախված արտահանման երկրից)
Ձկնամթերք, չրեր և տոմատի մածուկ
Թառափ՝ 1,350 ՀՀ դրամ/կգ
Իշխան՝ 820 ՀՀ դրամ/կգ
Չորացրած միրգ/բանջարեղեն (չիր)՝ 500 ՀՀ դրամ/կգ
Տոմատի մածուկ (դեպի ԵՄ, ԱՄՆ, Կանադա և այլն)՝ 150 ՀՀ դրամ/կգ
Կարևոր փոփոխություն ժամկետներում.
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն ընդլայնվել է՝ մինչև արտադրանքի արտահանման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ը։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ — Ձեր հուսալի գործընկերը հարկային և հաշվապահական ոլորտում:
Ճիշտ կազմակերպեք Ձեր փաստաթղթաշրջանառությունը, խուսափեք ռիսկերից և առավելագույնս օգտվեք պետական փոխհատուցման ծրագրերից մեր մասնագետների աջակցությամբ։
Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար.
098 22 11 62 | 010 52 38 49
safeinvest.am
safeinvest.ac
ք. Երևան, Թումանյան 1
ք. Երևան, Հ. Հակոբյան 2
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝