Իրազեկում

2026-07-31

 նախագիծ․
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածում, որը սահմանում է սոցիալական ծախսերի հասկացությունը։

???? Ի՞նչ է փոխվում․

Ըստ նախագծի՝ սոցիալական ծախսեր են համարվելու ոչ միայն քաղաքացու կողմից իր և իր ընտանիքի համար կատարված առողջապահական, կրթական և բնակարանային ապահովության ծախսերը, այլև․

???? Անհատույց դրամական փոխանցումները (նվիրատվությունները)՝

ոչ առևտրային կազմակերպություններին (ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն),
զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ)։

???? Հիմնական մանրամասները․
Ծախսերի առանձին ուղղությունները, փոխհատուցման առավելագույն չափերը, ընտանիքի անդամների շրջանակը, ինչպես նաև այն ԶԼՄ-ների ու ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնց կատարված փոխանցումները կհամարվեն սոցիալական ծախս, սահմանելու է Կառավարությունը։

Ոչ առևտրային կազմակերպություններին և ԶԼՄ-ներին կատարված փոխանցումների մասով դրույթները կկիրառվեն 2027 թվականի հունվարի 1-ից։

«Սեյֆ Ինվեսթ»-ի փորձառու թիմը պատրաստ է ապահովել Ձեր բիզնեսի հարկային անվտանգությունը և աջակցել ցանկացած օրենսդրական փոփոխության հարմարվելու հարցում։

???? Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար.
???? «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ — Ձեր հուսալի գործընկերը հարկային և հաշվապահական ոլորտում:
???? 098 22 11 62
???? 010 52 38 49
???? https://safeinvest.am
???? safeinvest.ac
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc