ԻՐԱԶԵԿՈՒՄ. Բանկային տվյալների ավտոմատ փոխանակում (CRS)

2026-07-30

ԻՐԱԶԵԿՈՒՄ.
Բանկային տվյալների ավտոմատ փոխանակում (CRS)

???? 2026թ. հուլիսից ՀՀ Հարկային օրենսգրքում ուժի մեջ են մտել կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են Հայաստանում բանկային հաշիվներ ունեցող ոչ ռեզիդենտներին և արտասահմանում հաշիվներ ունեցող ՀՀ ռեզիդենտներին։

???? Ի՞նչ է սա նշանակում պրակտիկայում․

1️⃣ Տվյալների հավաքագրում և փոխանցում ՊԵԿ-ին.
ՀՀ բանկերը և ֆինանսական հաստատությունները պարտավորվում են հավաքագրել ոչ ռեզիդենտ հաճախորդների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) ֆինանսական հաշիվների տվյալները և յուրաքանչյուր տարի ներկայացնել ՀՀ ՊԵԿ։
2️⃣ Միջազգային ավտոմատ փոխանակում (CRS).
ՀՀ ՊԵԿ-ը ստացված տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցելու է տվյալ անձի հարկային ռեզիդենտության երկրին։ Նույն տրամաբանությամբ՝ Հայաստանն էլ արտասահմանից ստանալու է ՀՀ ռեզիդենտների արտասահմանյան հաշիվների տվյալները։
3️⃣ Խիստ պատասխանատվություն.

Սխալ, կեղծ կամ ոչ ամբողջական ինքնահայտարարագրեր (Self-certification) ներկայացնելու կամ տեղեկատվությունը թաքցնելու համար սահմանվել են խոշոր տուգանքներ։

❓ Ո՞ւմ է վերաբերում սա առաջին հերթին․
Օտարերկրյա քաղաքացիներին և բիզնեսներին, որոնք ունեն բանկային հաշիվներ Հայաստանում։
ՀՀ ռեզիդենտներին, որոնք ունեն ֆինանսական ակտիվներ կամ հաշիվներ արտերկրում։
Հայաստանում գրանցված ընկերություններին, որոնց վերջնական շահառուները (BO) ոչ ռեզիդենտ են։

???? «Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ — Ձեր հուսալի գործընկերը հարկային և հաշվապահական ոլորտում:

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ճիշտ գնահատել Ձեր հարկային ռեզիդենտության կարգավիճակը, ճշգրիտ լրացնել բանկային ինքնահայտարարագրերը և խուսափել հնարավոր հարկային ու ֆինանսական ռիսկերից։

???? Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար.
???? Հեռ. 098 22 11 62 | 010 52 38 49
???? Կայք. https://safeinvest.am
???? Էլ. հասցե. safeinvest.ac
???? Հասցեներ.
ք. Երևան, Թումանյան 1
ք. Երևան, Հ. Հակոբյան 2

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc