Իրազեկում

2026-07-28

Օրենսդրական նոր նախագծով առաջարկվում են կարևոր փոփոխություններ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացում։
???? Ո՞ր ապրանքները դրոշմավորման ենթակա ՉԵՆ լինի․

1️⃣ Որոշակի փաթեթավորմամբ սննդամթերք
(ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000 0, 1806, 2101)
???? Մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10% շեղումով տարայավորված ապրանքները:

2️⃣ Փոքր ծավալով կոսմետիկա և խնամքի միջոցներ
(ԱՏԳ ԱԱ 3303 00, 3304, 3305, 3401)
???? Մինչև 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները):

3️⃣ Հատուկ պահպանման ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 3002 42 000 0)

4️⃣ Պետական ծրագրերով տրամադրվող դեղեր (ԱՏԳ ԱԱ 3004)
???? Պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող և երաշխավորված տրամադրվող հակատուբերկուլոզային, հակավիրուսային, հակասնկային, հակաբակտերիալ (ՄԻԱՎ-ի) դեղերը:

???? ՆՈՐ ՊԱՀԱՆՋ ԴԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ․Դեղերի դրոշմավորման ծածկագիր ստանալու համար էլեկտրոնային հայտ ներկայացնելիս այսուհետ պարտադիր է լինելու կցել նաև հաստատված ներդիր թերթիկը:

❓ Ունե՞ք հարցեր դրոշմավորման, մաքսային ձևակերպումների կամ հարկային ընթացակարգերի վերաբերյալ:
SAFE INVEST-ի մասնագետները պատրաստ են տրամադրել լիարժեք խորհրդատվություն և հաշվապահական աջակցություն:

Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? safeinvest.ac

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc