Աշխատանքային օրենսգրքում ներդրվել է «ծնողական ժամ»

2026-07-20

Աշխատանքային օրենսգրքում ներդրվել է «ծնողական ժամ»

Հարգելի՛ գործատուներ և աշխատողներ,
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությամբ աշխատող ծնողների համար սահմանվել է «ծնողական ժամից» օգտվելու իրավունք։

Այն նախատեսված է երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցության և երեխայի շահերից բխող այլ պարտականությունների իրականացման համար։

???? Մինչև 12 տարեկան առավելագույնը երկու երեխա ունենալու դեպքում՝ օրական մինչև 30 րոպե։

???? Մինչև 12 տարեկան երեք և ավելի երեխա ունենալու դեպքում՝ օրական մինչև 1 ժամ։

???? Մինչև 18 տարեկան՝ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի դեպքում՝ օրական մինչև 1 ժամ, անկախ երեխաների թվից։

Ծնողական ժամից կարող են օգտվել աշխատող ծնողը, խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ ներկայացնելով գրավոր դիմում։

❗ Գործատուն իրավունք չունի մերժելու ծնողական ժամի տրամադրումը։

Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, իսկ այդ ժամանակահատվածի համար պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը։ Գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում պահպանվում է միջին աշխատավարձը՝ առանց պարգևատրման գումարների։

Օրենքն արդեն ուժի մեջ է մտել, ուստի գործատուներին խորհուրդ է տրվում ապահովել աշխատողների դիմումների պատշաճ ընդունումն ու ձևակերպումը։

SAFE INVEST
Հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? safeinvest.ac

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc