Իրազեկում

2026-07-11

Հայաստանի կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգի կարգը, որն ուժի մեջ է մտնելու 2029 թվականի հունվարի 1-ից։

???? Ինչպե՞ս են կուտակվում բոնուսները????
Հիմնական պայման. Տարվա ընթացքում օգտվել միայն կանխարգելիչ (չեկ-ափ) ծառայություններից և չունենալ այլ ապահովագրական հատուցումներ։

Փոխարժեք. 1 բոնուս = 1 ՀՀ դրամ (կանխիկացման ենթակա չէ)։

Առավելագույն սահման. Տարեկան առավելագույն բոնուսը կարող է կազմել ձեր տարեկան ապահովագրավճարի 10%-ը։

Ժամկետ. Միավորներն անժամկետ են, չեն կորչում և կուտակվում են տարեցտարի։

???? Լրացուցիչ գործակիցներ (Ինչպե՞ս բազմապատկել միավորները)
Ձեր կուտակած բոնուսները կբազմապատկվեն, եթե՝

???? Հանդիսանում եք արյան կամավոր և անհատույց դոնոր։

???? Ունեք առողջ ապրելակերպի դրական ցուցանիշներ (քաշի կարգավորում, ծխելուց կամ ալկոհոլից հրաժարում), որոնք արձանագրվել են պայմանագրային բժշկի մոտ։

???? Որտե՞ղ ծախսել կուտակված բոնուսները
Բոնուսները հնարավոր է օգտագործել բացառապես անկանխիկ՝ հատուկ հավելվածի միջոցով, հետևյալ ուղղություններով.

????️ Հաջորդ տարիների ապահովագրավճարների վճարում։

???? Կամավոր ապահովագրության լրացուցիչ փաթեթների ձեռքբերում։

????️‍♂️ Մարզասրահների և լողավազանների բաժանորդագրություն։

???? Չհատուցվող բժշկական ծառայությունների, համավճարների կամ դեղատներում դեղերի վճարում։

???? Կարևոր է. Ողջ գործընթացը կառավարվելու է էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ավտոմատ և լիովին թափանցիկ։

Հետևե՛ք ձեր առողջությանը և կայացրե՛ք խելացի ֆինանսական որոշումներ։

098 22 11 62
010 52 38 49
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
t.me/safeinvestacc

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc