Փոփոխություններ ԱԱՀ վերադարձի (Tax Free) համակարգում. ի՞նչ է սպասվում
Ահա 3 հիմնական փոփոխությունները, որոնք առաջարկվում են նախագծով.
Ցածր շեմ, ավելի շատ հնարավորություններ. Նախատեսվում է նվազեցնել ԱԱՀ վերադարձի համար սահմանված նվազագույն գնման շեմը՝ այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին։
Ամբողջական թվայնացում. Համակարգը դառնալու է առավել պարզ, թափանցիկ և զերծ ավելորդ թղթաբանությունից։
Մասնավոր օպերատորի ներգրավում. ԱԱՀ վերադարձի գործընթացում կներգրավվի միջազգային փորձ ունեցող մասնավոր օպերատոր, որը սեփական միջոցներով կներդնի և կգործարկի ամբողջական թվային համակարգը։
Ինչո՞ւ է ընտրվել այս մոդելը
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ պետական կառավարման մոդելի համեմատ մասնավոր օպերատորի ներգրավումն ունի մի շարք առավելություններ.
Արագություն և հարմարավետություն՝ ապահովում է արագ ու պարզ վերադարձի գործընթաց շահառուների համար։
Թեթևացում պետության համար՝ նվազեցնում է վարչարարական բեռը պետական մարմինների վրա։
Բարձր որակ՝ բարձրացնում է ծառայության որակն ու հասանելիությունը ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ։
Մնացե՛ք մեզ հետ՝ բիզնես և օրենսդրական ոլորտի ամենակարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
098 22 11 62
010 52 38 49
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝