ԻՐԱԶԵԿՈՒՄ. Ընդունվել է Սնանկության նոր օրենսգիրքը

2026-07-06

ԻՐԱԶԵԿՈՒՄ.
Ընդունվել է Սնանկության նոր օրենսգիրքը

Հարգելի՛ գործընկերներ և հետևորդներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկար տարիների մասնագիտական աշխատանքի, լայնածավալ քննարկումների և օրենսդրական հետևողական գործընթացի արդյունքում՝ սույն թվականի հուլիսի 2-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը:

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր Սնանկության օրենսգիրքը և հարակից շուրջ 20 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

???? Ո՞րն է փոփոխությունների հիմնական նպատակը.
Օրենսդրական փաթեթի գլխավոր նպատակը սնանկության ոլորտի համար նոր, միասնական և համապարփակ իրավական կարգավորման ստեղծումն է։ Նոր օրենսգիրքն առաջին անգամ մեկտեղում է սնանկության հետ կապված բոլոր նյութական և դատավարական կարգավորումները՝ բացառելով տարբեր իրավական ակտերում առկա հնարավոր բացերը, կրկնությունները և հակասությունները։

???? Ի՞նչ ազդեցություն կունենա այն գործարար միջավայրի վրա.
Սնանկության նոր օրենսգրքի ընդունումը շրջադարձային քայլ է.

Հայաստանի իրավական համակարգի զարգացման,
Սնանկության վարույթների արդյունավետության բարձրացման,
Պարտապանների և պարտատերերի իրավունքների առավել հավասարակշռված պաշտպանության,
Ներդրումային և գործարար միջավայրի զգալի բարելավման ուղղությամբ։

«Սեյֆ Ինվեստ»-ը շարունակում է աչալրջորեն հետևել օրենսդրական բոլոր փոփոխություններին՝ ձեր բիզնեսի իրավական և ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար:

???? Սնանկության նոր օրենսգրքի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/227328

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc