ԻՐԱԶԵԿՈՒՄ.
Օրենսդրական փոփոխություններ խաղային բիզնեսի ոլորտում
ՀՀ-ում ընդունվել են կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են առցանց խաղային գործունեության վերահսկողության ուժեղացմանը:
Առցանց խաղային գործունեություն. Նոր և խիստ սահմանափակումներ
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի փոփոխություններով պետությունը խստացնում է պայքարը համացանցում գործող չլիցենզավորված (արտասահմանյան) խաղային կայքերի դեմ:
Ի՞նչ է փոխվում.
Արգելափակում և գովազդի արգելք. Կներդրվեն չլիցենզավորված կայքերի արգելափակման առավել արդյունավետ մեխանիզմներ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով:
Ֆինանսական հոսքերի սահմանափակում. Առևտրային բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին կարգելվի դրամական միջոցների ստացման և փոխանցման գործարքներ կատարել դեպի այդ չլիցենզավորված կայքեր:
Նպատակը. Ապահովել լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությունը և հավասար մրցակցային պայմաններ ստեղծել իրավական դաշտում գործող ընկերությունների համար:
Օրենսդրական բոլոր նորություններին համընթաց քայլելու և Ձեր բիզնեսը ռիսկերից զերծ պահելու համար վստահե՛ք հարկային ու հաշվապահական գործընթացները պրոֆեսիոնալներին:
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
098 22 11 62
010 52 38 49
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝