«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
098 22 11 62
010 52 38 49
Թումանյան 1
Հ․ Հակոբյան 2
safeinvest.am
t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ — Ձեր հուսալի գործընկերը հարկային և հաշվապահական ոլորտում:
Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար․
098 22 11 62
010 52 38 49
safeinvest.am | safeinvest.ac
ք. Երևան, Թումանյան 1
ք. Երևան, Հ. Հակոբյան 2
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. Չցուցակված բանկերի շահաբաժինների հարկումը դառնում է 15% ![]()
![]()
ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել են ՀՀ Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված ծավալուն փոփոխությունները, որոնք էապես փոխում են բանկային ոլորտի և դրանց բաժնետերերի հարկային պարտավորությունները:
Ի՞նչ է փոխվում.
15% վճար չցուցակված բանկերի շահաբաժիններից.
Ֆոնդային բորսաներում չցուցակված բանկերի թողարկած բաժնետոմսերից, բաժնեմասերից կամ փայաբաժնից ստացվող շահաբաժինների համար սահմանվում է 15% դրույքաչափ (նախկին 5%-ի կամ արտոնյալ պայմանների փոխարեն): Սա տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների վրա:
1%-ի կանոնը (խոշոր բաժնետերեր).
Եթե բաժնետիրոջը պատկանող ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի 1%-ը, ապա նրա ստացած շահաբաժինները ևս համարվում են չցուցակված և հարկվում են 15%-ով:
Սահմանափակումներ բանկերի մասնակիցներին.
Բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող ընկերություններն այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության համակարգերում (տեղափոխվում են հարկման ընդհանուր համակարգ):
Պետական տուրքի ծախսագրում.
Բանկերին թույլատրվում է պետական տուրքի գծով կատարված ծախսերը նվազեցնել շահութահարկով հարկման բազայից:
Ինչպե՞ս է գործելու անցումային շրջանը.
ԱՆՄԻՋԱՊԵՍ (2026թ. հուլիսի 30-ից մինչև 2027թ. հունվարի 31-ը).
15% վճարը գանձվում է պետական տուրքի տեսքով (ըստ «Պետական տուրքի մասին» օրենքի լրացումների): Պատասխանատուն և վճարողը բանկերն են՝ շահաբաժնի բաշխման/վճարման ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը:
2027թ. փետրվարի 1-ից ՍԿՍԱԾ.
Այս կարգավորումը վերջնականապես մտնում է Հարկային օրենսգիրք և գործելու է որպես եյամտային հարկ / շահութահարկ:
«Սեյֆ Ինվեսթ»-ն առաջարկում է մասնագիտական հարկային և ֆինանսական խորհրդատվություն՝ Ձեր բիզնեսը օրենսդրական նոր պահանջներին ճիշտ և անկորուստ համապատասխանեցնելու համար:
Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար.
098 22 11 62
010 52 38 49
safeinvest.am | safeinvest.ac
ք. Երևան, Թումանյան 1 | ք. Երևան, Հ. Հակոբյան 2
Հաշվապահին վստահվում են ընկերության ամենակարևոր տվյալները՝ ֆինանսական ցուցանիշներ, աշխատակիցների տվյալներ, հարկային տեղեկատվություն և բիզնեսի ներքին գործընթացներ։
Այդ տեղեկատվության անվտանգությունն ու գաղտնիությունը պետք է պահպանվեն նույնքան պատասխանատու, որքան հաշվապահական հաշվառման ճշգրտությունը։
Լավ հաշվապահը պետք է ոչ միայն ճիշտ հաշվարկի, այլև կարողանա պահել այն, ինչ իրեն է վստահված։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ — Ձեր հուսալի գործընկերը հարկային և հաշվապահական ոլորտում:
098 22 11 62
010 52 38 49
safeinvest.am
safeinvest.ac
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
© 2021 Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են: