ԻՐԱԶԵԿՈՒՄ. Սակագնային արտոնություն գլուխ սոխի ներմուծման համար
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել է սակագնային արտոնություն (ներմուծման մաքսատուրքից ազատում) գլուխ սոխի ներմուծման համար։
Ահա այն հիմնական պայմանները, որոնց անհրաժեշտ է տիրապետել արտոնությունից օգտվելու համար.
Ապրանքատեսակը և ծածկագիրը. Գլուխ սոխ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0703 10 190 0 ծածկագիր)։
Առավելագույն ծավալը. Արտոնությունը տարածվում է ընդհանուր մինչև 5,0 հազար տոննա ծավալի վրա։
Մաքսային ընթացակարգը. Կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ։
Ժամկետներ և գործողության շրջանակ
Արտոնությունը տարածվում է այն ապրանքների վրա, որոնց մաքսային հայտարարագիրը (կամ մինչև հայտարարագրումը բացթողման դիմումը) ՀՀ մաքսային մարմինների կողմից գրանցվել է՝
2026 թվականի ապրիլի 18-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և հետադարձ ուժով տարածվում է նշված ժամանակահատվածում (ապրիլի 18 - հունիսի 30) ծագած իրավահարաբերությունների վրա։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???????????? ???????? ???????? ????????
???????????? ???????? ???????? ????????
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝