Փոփոխություններ ԱԱՀ-ի հաշվառման պարզեցված համակարգում (e-VAT)
ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել 17.02.2022թ. N184-Ն որոշումը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1 և 9.2 մասերի նոր կարգավորումներին։
Փոփոխության արդյունքում e-VAT համակարգով հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգը կկիրառվի բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները ՀՀ-ում իրականացված ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով պարտավոր են հաշվարկել և վճարել ԱԱՀ։
Այս փոփոխությունը նպատակ ունի ապահովել օրենսդրական կարգավորումների միասնական կիրառությունը և հստակեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային հաշվառման գործընթացը։
Կարևոր է նշել, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից, և նույն ամսաթվից կգործեն նաև կառավարության որոշման նախատեսվող փոփոխությունները։
Safe Invest Accounting & Consulting-ը շարունակելու է հետևել հարկային օրենսդրության փոփոխություններին և ներկայացնել դրանց վերաբերյալ մասնագիտական պարզաբանումներ։
???????????? ???????? ???????? ????????
???????????? ???????? ???????? ????????
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
t.me/safeinvestacc
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝