Նոր հնարավորություն գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների համար
ՀՀ կառավարությունը հաստատել է հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել այս խմբերի ներգրավվածությունը աշխատաշուկայում, բարձրացնել նրանց մրցունակությունը և ապահովել կայուն զբաղվածություն։
Գործատուները կարող են ստանալ փոխհատուցում աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով․
• Առաջին 3 ամիսների համար՝ մինչև 50% (ամսական առավելագույնը՝ 25,000 դրամ)
• 4-6-րդ ամիսների համար՝ մինչև 100% (ամսական առավելագույնը՝ 50,000 դրամ)
Եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն առնվազն մեկ տարի, գործատուին կտրամադրվի նաև 100,000 դրամ միանվագ աջակցություն։
Ծրագիրը վերաբերում է մասնավոր հատվածի գործատուներին և հնարավորություն է տալիս նույնիսկ ոչ լրիվ աշխատաժամանակով ներգրավել փորձառու մասնագետների և հաշմանդամություն ունեցող անձանց։
Փորձը, գիտելիքն ու աշխատելու ցանկությունը պետք է հնարավորություն ստանան վերածվելու արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
Մենք բարձրացնում ենք ձեր բիզնեսի արժեքը
???????????? ???????? ???????? ????????
???????????? ???????? ???????? ????????
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
safeinvest.ac
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝