✍️Կանխիկի սահմանափակումներ 2022թ.-ից

2021-12-08

????Հերթական օրենսդրական նախագիծը, որի մասին դեռ բավարար չիրազեկած և քննարկումներ չկատարած, ընդամենը մի քանի օրից պետք է կիրառության մեջ դրվի։
????Այս նոր օրենքով սահմանափակվում է ինչպես գործարար համայնքի, այնպես էլ ֆիզիկական անձանց կանխիկով կատարված գործառույթները։
????Միանշանակ, ինչպես բիզնես իրականացնողները, այնպես էլ քաղաքացիները ԲԱՎԱՐԱՐ իրազեկված չեն օրինակ, որ
????2022թ.-ի հունվարի մեկից միանվագ գնումները 300 000 ից ավել կատարելու դեպքում պետք է գործարքը կատարվի ԱՆԿԱՆԽԻԿ,
????Երևան քաղաքում անկախ աշխատողների թվաքանակից աշխատավարձները պետք է վճարվեն ԱՆԿԱՆԽԻԿ,
????Փաստաբանական կամ նոտարական ծառայությունների համար վճարեն ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ,
????Գրավատների կողմից 20000 ՀՀ դրամից ավելի վարկերը կտրամադրվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ ձևով,
????Բժշկական և կրթական ծառայությունների դիմաց վճարումները Երևան քաղաքում պետք է կատարվի ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ (մնացած վայրերում հաջորդ տարիներին),
????Ապահովագրական հատուցումները կկատարվեն ԱՆԿԱՆԽԻԿ ձեւով և այլ :
????Միանշանակ այս օրենքին կիրառմանը դեռ պատրաստ չենք, օրինակ արդյոք բոլոր բիզնես իրականացնողները ունեն վճարումները ԱՆԿԱՆԽԻԿ ընդունելու տեխնիկապես հնարավորություններ և բոլոր քաղաքացիներ ունեն բանկային քարտեր և այլն։
????Բացի այդ կան տարընթերցման դրույթներ, որոնք անպատրաստ վիճակում կիրառելու պարագայում կառաջացնեն լրացուցիչ ռիսկեր և ակամա օրենքի խախտումներ։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc