Փոփոխություններ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման ապրանքների ներ

2026-06-05

Փոփոխություններ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման կարգում

ՀՀ կառավարությունը սահմանել է նոր կարգավորումներ այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ոչ ԵԱՏՄ երկրներից (օրինակ՝ ԱՄՆ, Չինաստան, Եվրոպական երկրներ և այլն) անձնական օգտագործման ապրանքներ են ներմուծում Հայաստան:

Մասնավորապես

1️⃣ Սահմանվել են «Բնաիրային չափաքանակներ»
Այսուհետ, բացի ընդհանուր արժեքային և քաշային սահմանաչափերից, գործելու են նաև կոնկրետ ապրանքատեսակների բնաիրային չափաքանակներ (թե տվյալ ապրանքից քանի հատ կամ ինչ քանակով է թույլատրվում ներմուծել առանց մաքսազերծման):

2️⃣ Ի՞նչ է լինում չափաքանակը գերազանցելու դեպքում
Եթե ներմուծվող ապրանքի քանակը գերազանցում է ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափաքանակը, բայց չի գերազանցում ԵԱՏՄ ընդհանուր արժեքային/քաշային սահմանափակումները, ապա մաքսատուրքը և հարկերը կհաշվարկվեն միայն գերազանցող մասի համար (միասնական դրույքաչափերով):

Եթե ապրանքը գերազանցում է ԵԱՏՄ սահմանած ընդհանուր քաշային կամ արժեքային նորմերը, ապա մաքսային պարտավորությունները կառաջանան ամբողջությամբ:

3️⃣ Դեղերի ներմուծման հատուկ կարգ
Դեղագործական արտադրանքի և դեղերի ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից թույլատրվում է բացառապես ՀՀ կառավարության սահմանած հատուկ դեպքերում, կարգով և չափաքանակներով (ըստ նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, օրինակ՝ 3001-3004 և այլն):

4️⃣???? Նոր որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
(Միևնույն ժամանակ ուժը կորցրած է ճանաչվում նախկին՝ 2024թ. օգոստոսի 8-ի N 1206-Ն որոշումը):

???? համակարգիչների/տեխնիկայի («8471» տողի) համար. 2026 թվականի համար հարկային տարի է համարվելու այս որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (սեպտեմբերի 1-ից) մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:

???? Հետևե՛ք Safe Invest-ի էջին՝ մաքսային և հարկային ոլորտի կարևորագույն փոփոխություններին առաջինը տեղեկանալու համար:

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️ ???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? safeinvest.am
???? safeinvest.ac

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc