ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2026-06-04

ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ Կառավարությունը հաստատել է նոր աջակցության միջոցառում, որի նպատակն է խթանել հայկական ջերմատնային արտադրանքի արտահանումն ու բարձրացնել դրա մրցունակությունը շուկայում։

Եթե զբաղվում եք թարմ պտուղբանջարեղենի կամ ծաղիկների արտահանմամբ, ապա այս տեղեկատվությունը հենց ձեզ համար է։

❓ Ովքե՞ր կարող են օգտվել աջակցությունից

Այն տնտեսավարողները (իրավաբանական անձինք, ԱԿ-ներ կամ ֆիզիկական անձինք), որոնք 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստանից արտահանել են ջերմատնային արտադրանք։

???? Փոխհատուցման չափերը՝ ըստ ապրանքատեսակների.

Կառավարությունը սահմանել է փոխհատուցման հստակ չափեր՝

???? Ելակ – 770 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

????️ Պղպեղ – 400 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

???? Լոլիկ – 275 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

???? Ծաղիկ – 37 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 հատի համար

???? Ինչպե՞ս դիմել
Փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (էլեկտրոնային կամ թղթային տարբերակով)։

⚠️ Կարևոր է. Դիմումների ընդունումը մեկնարկում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո։

???? Safe Invest-ի խորհուրդը. Բաց մի՛ թողեք ձեր բիզնեսը զարգացնելու և պետական աջակցությունից օգտվելու այս հնարավորությունը։ Ժամանակին և ճիշտ պատրաստված փաստաթղթերը հաջողության երաշխիքն են։

???? Ունե՞ք հարցեր կամ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված դժվարություններ։ Մեր թիմը պատրաստ է օգնել ձեզ: Գրեք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? safeinvest.a

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc