ՆԱԽԱԳԻԾ. Նաախատեսվում է 6-ամսյա ժամանակավոր արգելք սահմանել երրորդ (ոչ

2026-05-31

ՆԱԽԱԳԻԾ. Նաախատեսվում է 6-ամսյա ժամանակավոր արգելք սահմանել երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներից պողպատե ամրանների ներմուծման նկատմամբ։

???? Որո՞նք են հիմնական պատճառներն ու նպատակները.
Պաշտպանություն դեմփինգից. Կանխել ցածրարժեք ապրանքների ներհոսքի ռիսկերը, որոնք խաթարում են շուկայի բնականոն գնագոյացումը:

Աջակցություն տեղական արտադրողին. Վերջին շրջանում ներմուծման ծավալների կտրուկ աճի պատճառով նվազել է տեղական մետաղաձուլական ձեռնարկությունների մրցունակությունը: Այս քայլով փորձ է արվում ապահովել նրանց կայուն գործունեությունը:

Շուկայի հավասարակշռում. Ապահովել հավասար պայմաններ և հավասարակշռված զարգացում տեղական շուկայի մասնակիցների համար:

???? Հիշեցում. Սա դեռևս ներկայացված նախագիծ է: Ուժի մեջ մտնելու և կոնկրետ ժամկետների հաստատման դեպքում Safe Invest-ը հանդես կգա հավելյալ իրազեկմամբ:

???? Հետևե՛ք Safe Invest-ի էջին՝ բիզնեսին և ներմուծման ոլորտին առնչվող օրենսդրական կարևոր փոփոխություններին միշտ տեղյակ լինելու համար

Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️ ???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? safeinvest.am
???? safeinvest.ac
#SafeInvest

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc