Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողների ու վաճառողների

2026-05-27

Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողների ու վաճառողների համար մտնում են խաղի նոր կանոններ։

???? 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքի նոր կարգավորումները, որոնք փոխում են ԱԱՀ-ով հարկման բազայի հաշվարկման կարգը:

«Սեյֆ Ինվեսթ»-ն առանձնացրել է այն հիմնական կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ԱԱՀ վճարող տնտեսվարողները.

1️⃣ Արտադրողների համար (Ոսկեգործություն) ????
Ոսկուց և թանկարժեք քարերից իրեր արտադրողների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու՝

???? Սովորական գործարքների դեպքում. Օտարման գործարքի արժեքի և հիմնավորված փաստաթղթերով տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու ու թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը:

???? Անհատույց կամ ցածր գնով գործարքների դեպքում. Իրական արժեքի 80%-ի և ձեռքբերման գնի դրական տարբերությունը:

⚠️ ԿԱՐԵՎՈՐ ????. Այս ձևով հաշվարկվող հարկման բազան չի կարող պակաս լինել ընդհանուր գործարքի արժեքի (կամ իրական արժեքի 80%-ի) 10%-ից:

2️⃣ Վաճառողների համար (Առևտուր) ????️
Ոսկյա իրերի առք ու վաճառքով զբաղվողների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու՝

???? Սովորական գործարքների դեպքում. Օտարման գործարքի արժեքի և հիմնավորված փաստաթղթերով տվյալ իրի ձեռքբերման գնի (ներառյալ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը:

???? Անհատույց կամ ցածր գնով գործարքների դեպքում. Իրական արժեքի 80%-ի և ձեռքբերման գնի (ներառյալ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը:
???? Ունե՞ք հարցեր հաշվարկի նոր կարգի վերաբերյալ: Գրե՛ք մեզ մեկնաբանություններում կամ անձնական նամակով:

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? safeinvest.ac

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc