Հերթական անգամ խնդիրներ են առաջացել հայկական ծաղիկների արտահանման շուրջ
Ռուսական կողմի վերջին հայտարարությունների ֆոնին կրկին քննարկման առարկա է դարձել Հայաստանից դեպի ՌԴ ծաղիկների արտահանման գործընթացը։
Այս պահին հայտնի է, որ հայկական կողմը դեռևս պաշտոնական վերջնական որոշում չի ստացել, իսկ մի շարք ջերմատնային տնտեսություններում և ընկերություններում իրականացվում են ստուգումներ։ Դրական եզրակացությունների դեպքում տվյալ տնտեսավարողների համար արտահանման հնարավորությունը կարող է վերականգնվել։
Միաժամանակ շարունակվում են աշխատանքները արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Վերջին ամիսներին աճ է արձանագրվել դեպի ԵՄ երկրներ և Չինաստան հայկական ծաղիկների արտահանման ծավալներում։
Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է հայկական արտադրողների համար մեկ շուկայից կախվածության նվազեցումն ու նոր արտահանման ուղղությունների զարգացումը։
Կայուն տնտեսության հիմքում ճկունությունն ու շուկաների բազմազանությունն են։
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝