ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. Փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգրքում
Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել են ՀՀ քրեական օրենսգրքի կարևոր փոփոխություններ։ ![]()
Համաձայն նոր կարգավորումների՝ վերանայվել և էականորեն բարձրացվել են չվճարված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափերի սահմանաչափերը:
Ըստ այդմ՝ սահմանվել են հետևյալ նոր շեմերը.
ԽՈՇՈՐ ՉԱՓ է համարվում՝
մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը, ԿԱՄ
իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 45 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը։
ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓ է համարվում՝
մեկ հարկային տարվա ընթացքում 50 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը, ԿԱՄ
իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 75 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը։
Ձեր բիզնեսի ապահովության և հարկային ռիսկերի կառավարման հարցերով կարող եք վստահել մեր թիմին։ ![]()
???????????? ???????? ???????? ????????
???????????? ???????? ???????? ????????
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
safeinvest.ac
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝