Տեղեկացնում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված նոր փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են առցանց գնումներին և էլեկտրոնային առևտրի օպերատորներին։
Ի՞նչ է փոխվել
Օրենքի 19.9-րդ հոդվածում ավելացվել են նոր դրույթներ, որոնք կարգավորում են պետական տուրքի գանձումը էլեկտրոնային առևտրի դեպքում.
Էլեկտրոնային առևտրի օպերատորների համար. Այսուհետ պետական տուրքը կիրառվելու է նաև մեկ էլեկտրոնային հայտարարագրով ձևակերպվող ապրանքների համար։
Ֆիզիկական անձանց համար. Եթե դուք ապրանք եք պատվիրում և այն ձևակերպվում է մեկ էլեկտրոնային առևտրի հայտարարագրով, ապա սահմանված կարգով կգանձվի պետական տուրք։
Փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, բայց կապված է նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ։
Ձեր հուսալի գործընկեր՝ Safe Invest
???????????? ???????? ???????? ????????
???????????? ???????? ???????? ????????
ք․ Երևան, Թումանյան 1
ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
https://safeinvest.am
safeinvest.ac
ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ
Հետևեք մեզ սոցցանցերում՝