Նախագիծ՝ թափոնների գործածության հստակեցման և վարչական պատասխանատվությա
2026-04-20
Նախագիծ՝ թափոնների գործածության հստակեցման և վարչական պատասխանատվության սահմանման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.
Օրենսգրքի՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությանը վերաբերող դրույթը կհամապատասխանեցվի «Թափոնների մասին» օրենքին:
ՎԻՎ օրենսգիրքը կլրացվի նոր հոդվածով, որով տուգանքներ կսահմանվեն թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Տուգանքներ կկիրառվեն հետևյալ պահանջների խախտման դեպքում՝
Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար․ 098 22 11 62 010 52 38 49 safeinvest.am | safeinvest.ac ք. Երևան, Թումանյան 1 ք. Երևան, Հ. Հակոբյան 2
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. Չցուցակված բանկերի շահաբաժինների հարկումը դառնում է 15%
ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել են ՀՀ Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված ծավալուն փոփոխությունները, որոնք էապես փոխում են բանկային ոլորտի և դրանց բաժնետերերի հարկային պարտավորությունները:
Ի՞նչ է փոխվում. 15% վճար չցուցակված բանկերի շահաբաժիններից. Ֆոնդային բորսաներում չցուցակված բանկերի թողարկած բաժնետոմսերից, բաժնեմասերից կամ փայաբաժնից ստացվող շահաբաժինների համար սահմանվում է 15% դրույքաչափ (նախկին 5%-ի կամ արտոնյալ պայմանների փոխարեն): Սա տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների վրա:
1%-ի կանոնը (խոշոր բաժնետերեր). Եթե բաժնետիրոջը պատկանող ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի 1%-ը, ապա նրա ստացած շահաբաժինները ևս համարվում են չցուցակված և հարկվում են 15%-ով:
Սահմանափակումներ բանկերի մասնակիցներին. Բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող ընկերություններն այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության համակարգերում (տեղափոխվում են հարկման ընդհանուր համակարգ):
Պետական տուրքի ծախսագրում. Բանկերին թույլատրվում է պետական տուրքի գծով կատարված ծախսերը նվազեցնել շահութահարկով հարկման բազայից:
Ինչպե՞ս է գործելու անցումային շրջանը. ԱՆՄԻՋԱՊԵՍ (2026թ. հուլիսի 30-ից մինչև 2027թ. հունվարի 31-ը). 15% վճարը գանձվում է պետական տուրքի տեսքով (ըստ «Պետական տուրքի մասին» օրենքի լրացումների): Պատասխանատուն և վճարողը բանկերն են՝ շահաբաժնի բաշխման/վճարման ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը:
2027թ. փետրվարի 1-ից ՍԿՍԱԾ. Այս կարգավորումը վերջնականապես մտնում է Հարկային օրենսգիրք և գործելու է որպես եյամտային հարկ / շահութահարկ:
«Սեյֆ Ինվեսթ»-ն առաջարկում է մասնագիտական հարկային և ֆինանսական խորհրդատվություն՝ Ձեր բիզնեսը օրենսդրական նոր պահանջներին ճիշտ և անկորուստ համապատասխանեցնելու համար:
Կապ հաստատեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար. 098 22 11 62 010 52 38 49
Հաշվապահին վստահվում են ընկերության ամենակարևոր տվյալները՝ ֆինանսական ցուցանիշներ, աշխատակիցների տվյալներ, հարկային տեղեկատվություն և բիզնեսի ներքին գործընթացներ։
Այդ տեղեկատվության անվտանգությունն ու գաղտնիությունը պետք է պահպանվեն նույնքան պատասխանատու, որքան հաշվապահական հաշվառման ճշգրտությունը։
Լավ հաշվապահը պետք է ոչ միայն ճիշտ հաշվարկի, այլև կարողանա պահել այն, ինչ իրեն է վստահված։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ — Ձեր հուսալի գործընկերը հարկային և հաշվապահական ոլորտում: 098 22 11 62 010 52 38 49 safeinvest.am safeinvest.ac ք․ Երևան, Թումանյան 1 ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2