«Սեյֆ Ինվեսթը» ավելի քան երկու տասնամյակ է, ինչ մատուցում է համալիր հա
2026-04-14
«Սեյֆ Ինվեսթը» ավելի քան երկու տասնամյակ է, ինչ մատուցում է համալիր հաշվապահական ծառայություններ։
Յուրաքանչյուր կայուն բիզնեսի հիմքում գրագետ հաշվապահությունն է։ Մենք առաջարկում ենք մասնագիտական աջակցություն՝ Ձեր աշխատանքն ավելի հանգիստ և կանխատեսելի դարձնելու համար։
Մեր թիմը բաղկացած է բազմամյա փորձ ունեցող հաշվապահներից, ովքեր մանրամասն տիրապետում են ոլորտի նրբություններին։ Մեր փորձառու մասնագետներից է Լիանա Անանյանը, ով որպես փորձագետ հաշվապահ և հարկային խորհրդատու, իր մասնագիտական աջակցություն է ունենում մեր ընկերության կայուն հարկային քաղաքականության մեջ և աջակցում թիմին վարել գրագետ հարկային հաշվառումը։
Մեզ հետ համագործակցելով՝ Դուք կստանաք.
Ճշգրիտ և ժամանակին հաշվառում. Փաստաթղթերի և հաշվետվությունների կազմակերպված վարում։
Պրոֆեսիոնալ խորհրդատվություն. Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ և հարկերի գրագետ պլանավորում։
Անհատական մոտեցում. Մենք մանրամասն ուսումնասիրում ենք Ձեր բիզնեսի առանձնահատկությունները՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ։
Վստահեք Ձեր հաշվապահությունը մասնագետներին և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչն ամենալավն եք անում՝ զարգացրեք Ձեր բիզնեսը։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc