Մեր կազմակերպությունը, ունենալով երկարամյա փորձ օրենսդրական նախաձեռնությունների մշակման և տեսակետների ձևավորման ոլորտում, ներկայացրել է հերթակամ նոր առաջարկ՝ զբոսաշրջային մուտքավճար սահմանելու վերաբերյալ։
Հայաստանում զբոսաշրջությունը շարունակական աճ է գրանցում, սակայն ստեղծվող եկամուտների զգալի մասը մնում է մասնավոր հատվածում, մինչդեռ համայնքները, մշակութային օջախները և ենթակառուցվածքները բավարար ֆինանսավորում չեն ստանում։ Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ փոքր, սիմվոլիկ վճարները՝ ուղղված զբոսաշրջային միջավայրի պահպանմանն ու զարգացմանը, զգալի արդյունավետություն են ունենում։
Մեր առաջարկը
Առաջարկում ենք սահմանել 1000–2000 դրամ չափով սիմվոլիկ մուտքավճար, որը գանձվելու է զբոսաշրջիկից՝ պետական սահմանը հատելիս։
Այս վճարը․
չի ավելացնում բիզնեսի հարկային բեռը,
ձևավորում է համատեղ մասնակցության մշակույթ,
ապահովում է կայուն և թափանցիկ ֆինանսական աղբյուր՝ ուղղված տեղական զարգացմանը։
Ստացված միջոցները պետք է նպատակայնորեն ուղղվեն մշակութային ժառանգության պահպանմանը, բնապահպանական ծրագրերին, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը և համայնքային նախագծերին։ Սա հնարավորություն կտա զբոսաշրջությունից ստացվող ընդհանուր օգուտը դարձնել ավելի հավասարաչափ ու հանրային։
Բաց ենք ձեր դիտողությունների, առաջարկների և մասնագիտական առաջարկությունների համար, որոնք կարող են կատարելագործել նախաձեռնությունը և հետագայում ներկայացվել ոլորտային քննարկումների ու աշխատանքային խմբերի ընթացքում։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc