Առողջության համապարփակ ապահովագրություն․ անհրաժեշտ բարեփոխում, թե նոր

2025-11-02

????«Առողջության համապարփակ ապահովագրություն․ անհրաժեշտ բարեփոխում, թե նոր հարկային բեռ»
❗2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրությունը կսկի գործել։ Դրան ենթակա կլինեն ոչ միայն 65 և բարձր տարիք ունեցող անձինք, այլև վարձու աշխատողները, նոտարները, ԱՁ-երը, ինչպես նաև վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի և այլ եկամուտներ ստացող անձինք։
????Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով, ինչը, իմ դիտարկմամբ, պարունակում է որոշակի ռիսկեր։ Օրինակ՝ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների ավելի շուտ ընդգրկումը կարող է հանգեցնել աշխատավարձերի նվազ հայտարարագրմանը։ Դա պայմանավորված է ոչ թե հարկերից խուսափելու ցանկությամբ, այլ համակարգի նկատմամբ դեռևս ձևավորված վստահության պակասով։
????Բացի այդ, հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր բժշկական համակարգը պատրաստ է սպասարկել ավելի մեծ թվով պացիենտների՝ միաժամանակ պահպանելով ծառայությունների որակը։ Եթե այս հարցին նախապես չտրվի հիմնավորված պատասխան, ապա ապահովագրության գաղափարը կարող է կորցնել իր սոցիալական նշանակությունը։
????Հիմնական հարցն այն է՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը իրապես կնպաստի սոցիալական համերաշխության ձևավորմանը, բժշկական ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանը, թե՞ պարզապես կդառնա հերթական հարկային բեռ, որի ծանրությունը կրկին կկրեն բիզնես միջավայրը և վարձու աշխատողները։
????Իմ համոզմամբ՝ համակարգի հաջողության գրավականը պետք է լինի վստահության ձևավորումը, ոչ թե հարկային ճնշումը։
Դրա համար անհրաժեշտ է․
▫️Հստակ և թափանցիկ բացատրել հավաքագրված գումարների ուղղությունները,
▫️Սահմանել պետական համաֆինանսավորման իրական մեխանիզմ՝ նվազ եկամուտ ունեցող խմբերի համար,
▫️Ապահովել մասնավոր սեկտորի ներգրավվածությունը, որպեսզի առողջապահական ծառայությունները լինեն մրցակցային ու որակյալ,
▫️Եվ ամենակարևորը՝ բացառել, որ այս նոր համակարգը վերածվի պարտադիր վճարի առանց իրական ծառայության դիմաց։
❗Միայն այս դեպքում հնարավոր կլինի կառուցել վստահելի և արդար համակարգ, որը կհամարվի ոչ թե նոր հարկային բեռ, այլ ներդրում՝ մեր քաղաքացիների առողջ ապագայի մեջ։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc