Առողջության համապարփակ ապահովագրություն․ անհրաժեշտ բարեփոխում, թե նոր

2025-02-04

????«Առողջության համապարփակ ապահովագրություն․ անհրաժեշտ բարեփոխում, թե նոր հարկային բեռ»
❗2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրությունը կսկի գործել։ Դրան ենթակա կլինեն ոչ միայն 65 և բարձր տարիք ունեցող անձինք, այլև վարձու աշխատողները, նոտարները, ԱՁ-երը, ինչպես նաև վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի և այլ եկամուտներ ստացող անձինք։
????Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով, ինչը, իմ դիտարկմամբ, պարունակում է որոշակի ռիսկեր։ Օրինակ՝ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների ավելի շուտ ընդգրկումը կարող է հանգեցնել աշխատավարձերի նվազ հայտարարագրմանը։ Դա պայմանավորված է ոչ թե հարկերից խուսափելու ցանկությամբ, այլ համակարգի նկատմամբ դեռևս ձևավորված վստահության պակասով։
????Բացի այդ, հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր բժշկական համակարգը պատրաստ է սպասարկել ավելի մեծ թվով պացիենտների՝ միաժամանակ պահպանելով ծառայությունների որակը։ Եթե այս հարցին նախապես չտրվի հիմնավորված պատասխան, ապա ապահովագրության գաղափարը կարող է կորցնել իր սոցիալական նշանակությունը։
????Հիմնական հարցն այն է՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը իրապես կնպաստի սոցիալական համերաշխության ձևավորմանը, բժշկական ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանը, թե՞ պարզապես կդառնա հերթական հարկային բեռ, որի ծանրությունը կրկին կկրեն բիզնես միջավայրը և վարձու աշխատողները։
????Իմ համոզմամբ՝ համակարգի հաջողության գրավականը պետք է լինի վստահության ձևավորումը, ոչ թե հարկային ճնշումը։
Դրա համար անհրաժեշտ է․
▫️Հստակ և թափանցիկ բացատրել հավաքագրված գումարների ուղղությունները,
▫️Սահմանել պետական համաֆինանսավորման իրական մեխանիզմ՝ նվազ եկամուտ ունեցող խմբերի համար,
▫️Ապահովել մասնավոր սեկտորի ներգրավվածությունը, որպեսզի առողջապահական ծառայությունները լինեն մրցակցային ու որակյալ,
▫️Եվ ամենակարևորը՝ բացառել, որ այս նոր համակարգը վերածվի պարտադիր վճարի առանց իրական ծառայության դիմաց։
❗Միայն այս դեպքում հնարավոր կլինի կառուցել վստահելի և արդար համակարգ, որը կհամարվի ոչ թե նոր հարկային բեռ, այլ ներդրում՝ մեր քաղաքացիների առողջ ապագայի մեջ։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2025-11-27

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել 2024թ. նոյեմբերի 28-ի N1876-Ն որոշման մեջ, որը սահմանում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 կոդով էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությունները։
Լրացման համաձայն՝
2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերով ներմուծում իրականացնող, բայց որոշ քանակ ներմուծել չհասցրած շահառուներին, կտրամադրվի հնարավորություն վերադարձնելու վճարված մաքսատուրքը՝ չներմուծված քանակի չափով։ Վերադարձը կիրականացվի ժամանակագրական սկզբունքով՝ հերթականությամբ։
Այս փոփոխությունը վերաբերում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ անհատ ձեռնարկատերերին ու իրավաբանական անձանց, որոնք 5000 հատ սահմանված շեմի լրանալուց հետո ներմուծել են նշված կոդով տրանսպորտային միջոցներ՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ հիմք ընդունելով ԵՏՀ Կոլեգիայի 2013թ․ դեկտեմբերի 10-ի №289 որոշման 11-րդ կետի «դ» ենթակետը։

SAFE Invest 2025-11-25

❗❗❗Նոր ներկայացված նախագծով վերջապես ֆիքսվել են
1) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակները, և
2) չհայատարագրվող եկամուտների շեմերը։
????Թեպետ նման կարգավորման անհրաժեշտության մասին բազմիցս եմ բարձրաձայնել, սակայն առաջարկված շեմերը այնքան նվազ են, որ փաստացի չեն փոփոխելու համակարգի բեռնվածությունը և չեն ապահովելու հայտարարագրողների ցանկի իրական բեռնաթափում։
????Սա մոտեցում է, որը լուծման իմիտացիա է, ոչ թե լուծում։
❗Նախագծում ամրացված շեմերը
????Նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացվող գույք/գումար — մինչև 300,000 դրամ
????Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ — մինչև 300,000 դրամ
????Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից ստացվող փոխառություններ — մինչև 5 մլն դրամ
????Ընտանիքի անդամի մահվան դեպքով միանվագ օգնություն — մինչև 300,000 դրամ
????եվ այլ դեպքեր
❗Հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկում ներառվել են նաև՝
????Գործուղման ծախսերի փոխհատուցման վճարները՝ նորմերի շրջանակներում
????Կամավոր աշխատանքի դիմաց փոխհատուցումներ
????Վարկային միջոցների ստացումները
????Միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակներ
????Պետական պարգևներ
????եւ այլ դեպքեր
????Այս նախագիծը, եթե ընդունվի ներկայիս տեսքով, կպահպանի նույն համակարգային բացերն ու ակնհայտ անհամաչափությունները։
Փոքր շեմերը չեն լուծում խնդիրը, այլ միայն երկարացնում են այն․
❗Հայտարարագրման արտաբեռնման քաղաքական նպատակն այսպես չի իրականացվի,
????Հասարակ քաղաքացին շարունակելու է բարդ և երբեմն անհասկանալի գործընթացի առաջ կանգնել,
????Իսկ վերահսկող մարմինները չեն ստանա ակնկալվող պարզեցված գործառույթներ և տեղեկություններ։
❗Այս ամենը նշանակում է, որ մեր օրենսդրությունը կրկին գնում է «փոքր շտկումների» ճանապարհով, մինչդեռ անհրաժեշտ է հստակ, համարձակ և համակարգային վերանայում, որը նախաձեռնությունն ի վերջո կվերածի արդյունավետ գործիքակազմի, ոչ թե հերթական ամբիոնային հայտարարության։

SAFE Invest 2025-11-22

2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Նախագիծը արդեն հաստատվել է կառավարության նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նպաստի նպատակային օգտագործումը հաճախ չի պահպանվել, և որոշվել է սահմանել միատեսակ չափ բոլոր ընտանիքների համար։
Բացի այդ՝ փոփոխություն է կատարվել նաև այն դեպքերում, երբ
✔️ծնողները ՀՀ քաղաքացիներ են,
✔️երեխան ծնվում է արտերկրում,
✔️երեխային տրվում է այլ երկրի քաղաքացիություն։
Պետությունը հայտնում է, որ եթե ընտանիքը իրեն չի կապում Հայաստանի հետ, միանվագ նպաստի տրամադրումը չի նախատեսվի։
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2