Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Բնակչության հաշվառման կարգը ս
2025-10-20
Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը։
Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից և նպատակ ունի ստեղծել միասնական ու թվայնացված համակարգ, որը կպարզեցնի ՀՀ քաղաքացիների հաշվառման գործընթացը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում բնակվողների համար։
Նոր կարգով՝
Յուրաքանչյուր անձ կունենա միայն մեկ հիմնական հասցե, որը համարվելու է նրա մշտական բնակության վայրը։
Հասցեն փոփոխելու դեպքում քաղաքացին պարտավոր է 7 աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել տվյալները հարթակի միջոցով։
Հաշվառումը կկատարվի անկախ բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունից, ինչը կկանխի անհիմն մերժումները։
Տվյալները կօգտագործվեն նաև ընտրողների ցուցակների ձևավորման և պետական ծառայությունների արդյունավետ կազմակերպման համար։
Եթե անձը չի հաշվառվում, նրան կարող է տրվել պասիվ կարգավիճակ ՀԾՀ համակարգում։
Այս փոփոխությունները կօգնեն ապահովել տվյալների ճշգրտություն, կբարելավեն պետական մարմինների փոխգործակցությունը և կդյուրացնեն քաղաքացիների հաշվառման գործընթացը՝ առանց ավելորդ վարչական ընթացակարգերի։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc