ՓՄՁ-ների հաշվապահական խնդիրները քննարկման օրակարգում

2025-10-11

???? ՓՄՁ-ների հաշվապահական խնդիրները քննարկման օրակարգում
✍️ Հոկտեմբերի 9-ին Investment Council of Armenia-ի փորձագիտական թիմը հանդիպում ունեցավ ՓՄՁ Զարգացման խորհրդին կից գործող հաշվապահական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։
???? Քննարկման առանցքում էին շրջանառության հարկի շեմը գերազանցելու դեպքում առաջացող ԱԱՀ հաշվանցման սահմանափակման խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։
???? Հանդիպմանը մասնակցեց նաև SAFE INVEST Ընկերության տնօերեն Սերգեյ Ս. Խաչատրյանը , ինչպես նաև մասնագիտական համայնքի այլ ներկայացուցիչներ։
???? Մենք կարևորում ենք նման ձևաչափի քննարկումները, որոնք ուղղված են ՓՄՁ հատվածի հաշվապահական միջավայրի բարելավմանը և հարկային համակարգի կատարելագործմանը։
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-06-05

Փոփոխություններ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման կարգում

ՀՀ կառավարությունը սահմանել է նոր կարգավորումներ այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ոչ ԵԱՏՄ երկրներից (օրինակ՝ ԱՄՆ, Չինաստան, Եվրոպական երկրներ և այլն) անձնական օգտագործման ապրանքներ են ներմուծում Հայաստան:

Մասնավորապես

1️⃣ Սահմանվել են «Բնաիրային չափաքանակներ»
Այսուհետ, բացի ընդհանուր արժեքային և քաշային սահմանաչափերից, գործելու են նաև կոնկրետ ապրանքատեսակների բնաիրային չափաքանակներ (թե տվյալ ապրանքից քանի հատ կամ ինչ քանակով է թույլատրվում ներմուծել առանց մաքսազերծման):

2️⃣ Ի՞նչ է լինում չափաքանակը գերազանցելու դեպքում
Եթե ներմուծվող ապրանքի քանակը գերազանցում է ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափաքանակը, բայց չի գերազանցում ԵԱՏՄ ընդհանուր արժեքային/քաշային սահմանափակումները, ապա մաքսատուրքը և հարկերը կհաշվարկվեն միայն գերազանցող մասի համար (միասնական դրույքաչափերով):

Եթե ապրանքը գերազանցում է ԵԱՏՄ սահմանած ընդհանուր քաշային կամ արժեքային նորմերը, ապա մաքսային պարտավորությունները կառաջանան ամբողջությամբ:

3️⃣ Դեղերի ներմուծման հատուկ կարգ
Դեղագործական արտադրանքի և դեղերի ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից թույլատրվում է բացառապես ՀՀ կառավարության սահմանած հատուկ դեպքերում, կարգով և չափաքանակներով (ըստ նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, օրինակ՝ 3001-3004 և այլն):

4️⃣???? Նոր որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
(Միևնույն ժամանակ ուժը կորցրած է ճանաչվում նախկին՝ 2024թ. օգոստոսի 8-ի N 1206-Ն որոշումը):

???? համակարգիչների/տեխնիկայի («8471» տողի) համար. 2026 թվականի համար հարկային տարի է համարվելու այս որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (սեպտեմբերի 1-ից) մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:

???? Հետևե՛ք Safe Invest-ի էջին՝ մաքսային և հարկային ոլորտի կարևորագույն փոփոխություններին առաջինը տեղեկանալու համար:

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️ ???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? safeinvest.am
???? safeinvest.ac

SAFE Invest 2026-06-04

ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ Կառավարությունը հաստատել է նոր աջակցության միջոցառում, որի նպատակն է խթանել հայկական ջերմատնային արտադրանքի արտահանումն ու բարձրացնել դրա մրցունակությունը շուկայում։

Եթե զբաղվում եք թարմ պտուղբանջարեղենի կամ ծաղիկների արտահանմամբ, ապա այս տեղեկատվությունը հենց ձեզ համար է։

❓ Ովքե՞ր կարող են օգտվել աջակցությունից

Այն տնտեսավարողները (իրավաբանական անձինք, ԱԿ-ներ կամ ֆիզիկական անձինք), որոնք 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստանից արտահանել են ջերմատնային արտադրանք։

???? Փոխհատուցման չափերը՝ ըստ ապրանքատեսակների.

Կառավարությունը սահմանել է փոխհատուցման հստակ չափեր՝

???? Ելակ – 770 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

????️ Պղպեղ – 400 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

???? Լոլիկ – 275 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար

???? Ծաղիկ – 37 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր 1 հատի համար

???? Ինչպե՞ս դիմել
Փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (էլեկտրոնային կամ թղթային տարբերակով)։

⚠️ Կարևոր է. Դիմումների ընդունումը մեկնարկում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո։

???? Safe Invest-ի խորհուրդը. Բաց մի՛ թողեք ձեր բիզնեսը զարգացնելու և պետական աջակցությունից օգտվելու այս հնարավորությունը։ Ժամանակին և ճիշտ պատրաստված փաստաթղթերը հաջողության երաշխիքն են։

???? Ունե՞ք հարցեր կամ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված դժվարություններ։ Մեր թիմը պատրաստ է օգնել ձեզ: Գրեք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? safeinvest.a

SAFE Invest 2026-06-03

Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ

???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? safeinvest.ac