Անհատական եկամուտների հայտարարագրի գործընթացը ձախողվեց
2025-10-07
Հարգելիներս,
Անհատական եկամուտների հայտարարագրի գործընթացը կարելի է ասել տապալվեց/ձախողվեց, (շուտով կլինի նախագիծը) և ես դա չեմ համարում հաղթանակ:
Օրվա իշխանության չլսող ձեռագիրը կրկնվեց. գրեթե 2 տարի առաջ առաջարկել եմ պարզեցնել ձևաչափը և իրական մոդել ներդնել, ներկայացրել եմ 3 գրավոր առաջարկ, բայց չլսեցին, և միայն հիմա որոշեցին որոշ չափով պարզեցնել:
Օրենքի ընդունման ժամանակ ասել եմ, որ որոշ լավ բան կա, բայց Հայաստանի համար սա դեռ վաղ է: Այս գործընթացում տեսնում ենք նաև պետական ռեսուրսների ահռելի վատնում՝ սեմինարներ, հետ վերադարձված գումարներ, այլ ծախսեր, որոնց արդյունքը կասկածելի է:
Հարց է՝ ով է պատասխանատուն մեր ռեսուրսների վատնման համար: Չէ որ դեռ օրենքի նախագծի ժամանակ բարձրաձայնեցի՝ դեռ վաղ է, բայց չլսեցին։
Ընդունումից հետո օգնության ձեռք մեկնեցի առաջարկներով, բայց դա նույնպես չընդունվեց:
Այսպես, կրկնվող սխալներն ու ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը շարունակում են մնալ մեր իրականությունը, իսկ պատասխանատվությունը՝ ոչ ոքի ձեռքում:
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc