Նախագծով 28․02․2024թ․ ՀՕ-106-Ն օրենքով կատարված փոփոխություններին համապատասխան՝ ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման մեջ հստակեցվում են դրոշմանիշային վճարի հաշվարկման նպատակով հիմք ընդունվող համապատասխան հաշվարկների անվանումները։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ. - դրոշմանիշային վճար վճարողի կողմից (ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով) հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, նշված անձանց (այդ թվում՝ վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների, ինչպես նաև հաշվարկների ճշտման արդյունքում հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարի չափի վերաբերյալ վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին, - hատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցելուց հետո փոխանցված գումարի վերաբերյալ տվյալը հարկային մարմնի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար, - եթե ֆիզիկական անձը հաշվետու տարվա եկամուտներից դրոշմանիշային վճարներ է վճարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով, և դրոշմանիշային վճարները վերադարձվել են մասնակի, ապա համարվում է, որ դիմումի հիման վրա սահմանված կարգով նախ վերադարձվել են ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարները:
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc