Սեպտեմբերի 1-ից գործելու է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգը։ Սա միայն փաստաթղթավորման փոփոխություն չէ․ այն իր հետ բերել է նաև հաշվարկների մեթոդաբանության փոփոխություններ։
Մասնավորապես՝
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ժամանակ աշխատողի նպաստի չափը որոշելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30․4-ի և բազմապատկվում է օրացուցային օրերի թվով։
Մինչ այդ գործող կարգավորմամբ նույն մեծությունը բաժանվում էր 21-ի կամ 25-ի՝ կախված հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային գրաֆիկից, և բազմապատկվում էր աշխատանքային օրերի թվով։
Բացի այդ՝
Գործատուի միջոցների հաշվին վճարվող նախկին հինգ աշխատանքային օրերը փոխարինվել են յոթ օրացուցային օրերով։
Այս փոփոխությունների արդյունքում ստացվում է, որ աշխատողը ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանալու է ավելի քիչ, քան նախկինում գործող կարգավորումներով։ Սա, իր էությամբ, վատթարացնող նորմ է, որի մասին հասարակական և մասնագիտական քննարկում գրեթե չի իրականացվում։
Միևնույն ժամանակ պետք է հարց բարձրացնել․ հաշվի առնելով, որ այս փոփոխությունը հրապարակվել է միայն 17․04․2025թ․-ին, արդյո՞ք պահպանվել է օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը՝ նման վատթարացնող նորմերը ուժի մեջ մտցնելու համար։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc