Սեպտեմբերի 1-ը միշտ իր հետ բերում է յուրահատուկ տրամադրություն․ այն մեզ տանում է մանկության անմոռանալի օրեր, դպրոցական զանգերի զարթոնք, նոր գրքերի բույր ու առաջին դասերի լույս։ Դա հիշեցնում է ոչ միայն այն ժամանակները, երբ նստած էինք դասասենյակներում, այլև այն մեծ սպասումները, որ ունեինք կյանքի ու ապագայի հանդեպ։
Սակայն կրթությունը երբեք չի սահմանափակվում միայն դպրոցով կամ համալսարանով։
Ուսումն իրականում շարունակվում է ամեն օր՝ մեր գործերում, սխալներում ու հաղթանակներում։ Կյանքը ամենահզոր ուսուցիչն է․ այն տալիս է դասեր, որոնք ոչ մի դասագիրք չի կարող փոխանցել։
Եկեք լինենք այն սովորողները, ովքեր պատրաստ են բաց սրտով ընդունել կյանքի դասերը՝ սովորել համբերություն, վճռականություն, փոխըմբռնում ու երախտագիտություն։
-Եվ ոչ թե այն աշակերտները, որոնք հրաժարվում են լսել ու արդյունքում մնում են առանց իմաստուն փորձի։
Թող այս օրը լինի նոր էջի սկիզբ՝ լի գիտելիքով, զարգացմամբ և աճով։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc