Հայտարարագրերի գործընթացի իրական պատկերը և առաջարկները.
Միայն 2025 թվականին շուրջ 800,000 քաղաքացի պետք է ներկայացնի եկամտային տարեկան հայտարարագիր։ Սակայն առ այսօր հայտարարագիր ներկայացրել է միայն մոտ 70,000 մարդ, որոնց մի մասը շահագրգռված է եղել եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից, իսկ մյուս մասը՝ հանրային աշխատողներ են։
Այսինքն՝ հայտարագրի երկարաձգված վերջնաժամկետից շուրջ 3 ամիս առաջ, ներկայացվածների տոկոսը կազմում է մոտ 8.75%, ինչը նշանակում է, որ ավելի քան 90% դեռ չի ներկայացրել։
Սա նշանակում է, որ
համակարգի հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնելու է սեպտեմբեր-հոկտեմբերին,
Սա իր հերթին ստեղծելու է ծրագրային մեծ խափանումներ՝ ազդելով քաղաքացիների և հաշվապահների բնականոն աշխատանքի վրա։
Ուստի նախկինում իմ կողմից բարձրաձայնված առաջարկները՝ արդիական են այսօր էլ.
Առաջարկ 1.
Հետաձգել որոշ խմբերի համար ներկայացման պարտադիրությունը.
Օրինակ՝ մինչև 10 միլիոն դրամ տարեկան եկամուտ ունեցող ֆիզիկական անձինք կարող են կամավոր կերպով ներկայացնել հայտարարագիրը։
-Սա կբեռնաթափի համակարգը և թույլ կտա ավելի ռացիոնալ ռեսուրսների կառավարում։
Առաջարկ 2.
Ընդլայնել սոցիալական ծախսերի վերադարձման շրջանակը
Հատկապես՝
ավելացնել վերաներդրումների (սոցիալական, կրթական, առողջապահական) հետ կապված բոլոր անկանխիկ ծախսերը,
ներդնել քեշբեք համակարգ, որը կդառնա ուղիղ շահագրգռման գործիք՝ գրեթե բոլոր հայտարարող քաղաքացիների համար։
-Սա կբարձրացնի մասնակցության մակարդակը, կնվազեցնի դիմադրությունը և կփոխի հայտարարագրումը՝ մաքուր ֆորմալ պարտականությունից դեպի ներդրումներ խթանող միջոց։
ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ Ազգային ժողովը նման առաջարկներին պետք է լինեն հետևողական, քանի որ ուշ կայացրած որոշումները արդեն իսկ անդառնալի ծախսերի հետեանք են։
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով դուք, որպես մասնագիտացված հանձնաժողով, կարծում եմ, որ ավելի վաղ շրջանում անհրաժեշտ է հանդես գաք առաջարկներով։»
Հիշեցնենք որ Սեյֆ ինվեսթ ընկերության տնօրեն Սերգեյ խաչատրյանը այս առաջարկով հանդես է գալիս շուրջ 2 տարի է և տարբեր ձևաչափերով այն իրազեկել և առաջարկել ՀՀ կառավարությանը։
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։
Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։
Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։
«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:
ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։
Ի՞նչ է սպասվում.
Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։
Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։
Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։ Կապ մեզ հետ՝ 098 22 11 62 | 010 52 38 49 ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2 https://safeinvest.am Telegram: t.me/safeinvestacc