Ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների արտահանման խնդիրները

2025-07-15

Վերջին զարգացումներն ու ռուսական կողմի կողմից կիրառվող սահմանափակումները՝ հատկապես առանց նախապես ներկայացված հիմնավորումների և ժամանակացույցի, լուրջ հարված են հասցնում ՀՀ տնտեսությանը և տնտեսվարողներին։
Հանդիպումները և բանակցությունները պետք է ուղղված լինեն ոչ միայն հարցերի կարգավորմանը, այլև նախ՝ իրավիճակի ամբողջական գնահատմանը՝ հիմնված փաստերի վրա։
Մենք ԵԱՏՄ լիիրավ անդամ ենք։
Ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը, պայմանագրային պարտավորությունները և անդամ երկրների միջև հավասար մոտեցումը՝ այն հիմքերն են, որոնք պետք է գործեն։ Եթե տարիներ շարունակ տնտեսվարողը արտահանում է արտադրանք, և հանկարծ մի օր այդ ամբողջ հոսքը կասեցվում է առանց բացատրության, առանց ստուգումների, ապա սա լրջորեն հակասում է ԵԱՏՄ գաղափարախոսությանը։
Խնդրահարույց է նաև այն թեզը, թե՝ «ստացել եք վարկեր, բայց որակ չունեք»։
Այսպիսի մոտեցումները՝ առանց փորձաքննության, ստուգումների ու փաստերի, միայն ավելացնում են լարվածությունը և բացասական ազդեցություն են ունենում թե՛ բիզնես միջավայրի, թե՛ երկկողմ հարաբերությունների վրա։
Եթե բանակցություններն առայժմ արդյունք չեն տալիս, ապա ՀՀ իշխանությունները պարտավոր են ներսում իրականացնել հետևյալ քայլերը՝
Անմիջապես սկսել տնտեսվարողների արտադրանքի որակի ստուգում։
Եթե արտադրանքը համապատասխանում է չափանիշներին՝ տրամադրել աջակցություն՝
– հարկային արտոնություններ,
– արտահանման մասով զեղչեր,
– տրամադրել բակային (վարկային բեռնաթափման) մեխանիզմներ։
Սրանք չպետք է մնան միայն արձագանքներ՝ այլ երկրների որոշումներին, այլ պետք է լինեն նախաձեռնողական ու պաշտպանական քայլեր մեր տնտեսության համար։
Նյութը` Սերգեյ Ս. Խաչատրյանի էջից։

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2026-10-21

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ լրացումներ է կատարել ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները եկամտային հարկից փոխհատուցելու կարգում։

Փոփոխությունները սահմանում են հարկային գործակալների կողմից տեղեկատվության ներկայացման ժամկետները, դիմում-հայտարարության նոր ձևաչափը, ինչպես նաև առանձին խմբի աշխատակիցների համար սոցիալական ծախսերի փոխհատուցումը գործատուի միջոցով՝ աշխատավարձի հետ վճարելու հատուկ մեխանիզմները։

Եկամտային հարկի հաշվարկների, եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացները ճիշտ ու անսխալ կազմակերպելու համար դիմե՛ք «Սեյֆ Ինվեսթ»-ի մասնագետներին։

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

 ՀՀ կառավարությունում շրջանառվում է նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեկնարկել բնական մորթուց հագուստի և պարագաների նույնականացման նշաններով դրոշմավորման փորձնական (պիլոտային) ծրագիր։

???? Ի՞նչ է սպասվում.

????️ Ժամկետները՝ Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026թ. նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ՝ ՊԵԿ-ի և «Ի-ՄԱՐԿ» ընկերության համատեղ ուժերով։

???? Ապրանքախումբը՝ Բնական մորթուց վերնահագուստ, հագուստի պարագաներ (մուշտակներ, օձիքներ, գլխարկներ և այլն)՝ ԱՏԳ ԱԱ 4303 ծածկագրերով։

???? Ինչո՞ւ է սա կարևոր.

Փորձնական փուլի ավարտից հետո այս ապրանքախմբերի համար դրոշմավորումը կարող է դառնալ պարտադիր։ Պիլոտային ծրագիրը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար նախապես ծանոթանալու համակարգին, տեխնիկական պահանջներին և անցումը կատարելու առանց խնդիրների։

???? Հետևե՛ք օրենսդրական նորություններին «Սեյֆ Ինվեսթ»-ի հետ։
???? Կապ մեզ հետ՝
???? 098 22 11 62 | ☎️ 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1 | ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
✈️ Telegram: t.me/safeinvestacc

SAFE Invest 2026-10-21

«Սեյֆ Ինվեսթ» ՍՊԸ՝ մենք ավելացնում ենք ձեր բիզնեսի արժեքը:

???? 098 22 11 62 | 010 52 38 49
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2
???? https://safeinvest.am
???? Telegram: t.me/safeinvestacc