Հունիսի 4-ին կայացավ IC Armenia-ի փորձագիտական թիմի, խորհրդին կից հարկ

2025-06-04

????ՓՄՁ Զարգացման խորհրդի, ինչպես նաև խորհրդին կից գործող հարկային աշխատանքային խմբի անդամների կողմից բարձրացվել է էլեկտրոնային առևտրի միջնորդ հարթակների խնդիրների լուծման համապարփակ փաթեթի մշակման անհրաժեշտությունը։
???? Հաշվի առնելով վերոնշյալը` Հունիսի 4-ին կայացավ IC Armenia-ի փորձագիտական թիմի, խորհրդին կից հարկային աշխատանքային խմբի, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գործարար միջավայրի վարչության ներկայացուցիչների հանդիպումը:
???? Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջնորդ հարթակներին վերաբերող մի շարք հարցեր։ Քննարկումների արդյունքում կձևավորվի խնդիրների փաթեթ, որը հաջորդիվ կներկայացվի ենթախորհրդի և խորհրդի նիստերին։
Սեյֆ Ինվեսթ ՍՊԸ
???? ???????????? ???????? ???????? ????????
☎️???????????? ???????? ???????? ????????
???? ք․ Երևան, Թումանյան 1
???? ք․ Երևան, Հ․ Հակոբյան 2

ՍԵՅՖ ԻՆՎԵՍԹ ՍՊԸ

Հետևեք մեզ սոցցանցերում՝

Վերջին հրապարակումները

SAFE Invest 2025-06-14

✍️Նախագծի նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպումը, բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:
????Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։

SAFE Invest 2025-06-13

????Happy Birthday
????We add value to your business
????T H E. B E S T. T E A M

SAFE Invest 2025-06-06

❗Հունիսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 35-րդ նիստը: ????Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցեր: Մասնավորապես՝ ????ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ գործարքներ իրականացնող տնտեսավարողների համար ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հարկային վարչարարության պարզեցման վերաբերյալ, ????կորպորատիվ բանկային քարտերով վճարման դեպքում ԱԱՀ վճարողներին թույլատրել հաշվանցել այն ԱԱՀ-ի գումարները, որոնք արտացոլվում են իրենց կողմից իրականացված ձեռքբերումը հավաստող ՀԴՄ կտրոնով, ????Ինչպես նաև` ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին որպես ԱԱՀ վճարող հաշվառելու դեպքերի ընդլայնման վերաբերյալ հարցը։ ????ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները իրենց դիրքորոշումը հայտնեցին հարցերի շուրջ։ Մասնավորապես, հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը հայտնեցին` Վլադիմեր Շատվերովը` «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Ղալումյանը և Կամո Կարապետյանը, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» ներկայացուցիչ Արթուր Հակոբյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը և ՓՄՁ խորհրդի հարկային աշխատանքային խմբի անդամ Սերգեյ Ս. Խաչատրյանը : Ելույթով հանդես եկան նաև ՀՀ ՊԵԿ, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ ????Արդյունավետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները առաջիկայում կշրջանառեն մի քանի նախագծեր, որոնցում վերը նշված հարցերը ներառված կլինեն և անհրաժեշտության դեպքում IC Armenia-ն` խորհրդի անդամների հետ համատեղ, աշխատանքային կարգով կլրամշակեն նախագծերը։